Նեռբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակները 

Ծրագիրը նպատակ ունի պատրաստել զբոսաշրջության գծով մասնագետներ, որոնք ունակ կլինեն՝ 

  • մշակելու զբոսաշրջության զարգացման, կազմակերպման սկզբունքներ և ռազմավարական ծրագրեր, 

  • իրականացնելու պրակտիկ մասնագիտական գործունեություն զբոսաշրջության ոլորտում, 

  • իրենց տեսական գիտելիքներով և գործնական կարողություններով ու հմտություններով բավարարելու զբոսաշրջության ոլորտի զարգացման արդի միտումներին և պահանջներին:

 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները 

Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հետևյալ ոլորտներում` 

  • ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում, 

  • Զբոսաշրջության պետական կոմիտեում, 

  • հասարակական առևտրի, սննդի և սպասարկաման ոլորտի ձեռնարկություններում, 

  • ներքին, ներգնա և արտագնա զբոսաշրջության ձեռնարկություններում, 

  • գովազդային գործակալություններում, 

  • հյուրանոցներում և այցելուների տեղաբաշխման այլ հաստատություններում, 

  • միջազգային օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում

Ծրագրի շրջանավարտները կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները, 

  • սպասարկման և զբոսաշրջության ոլորտներում որպես զարգացման ռազմավարական քաղաքականության և ծրագրերի նախագծող, իրագործող-կազմակերպող, խորհրդատումասնագետ, 

  • հյուրընկալության, հասարակական առևտրի, սննդի և սպասարկաման ոլորտի ձեռնարկություններում` գործադիր տնօրեն, մենեջերներ, 

  • գովազդային գործակալներ, 

  • զբոսաշրջային ծառայությունների և փաթեթների մշակողներ և կազմակերպիչներ, 

  • զբոսավարներ և էքսկուրսավարներ: Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ և հարակից այլ բուհերի մագիստրատուրայում:

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները. 

  • ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ, 

  • առցանց դասախոսություն /ավանդական և ինտերակտիվ/, 

  • էլեկտրոնային ռեսուրսներ:

 

 

©2024 All rights reserved.