Ծրագրի ընդունելության չափանիշները
Դիմորդը պետք է ունենա.
Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության վկայական,
Կամ նախնական մասնագիտական կրթության վկայական, որում կա գրառում դիմորդի` միջնակարգ(լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու վերաբերյալ,
Կամ միջին մասնագիտական կրթության վկայական,
Դիմորդը հանձնում է ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից՝ «Գծանկարչություն»,«Կոմպոզիցիա»: Ընդունելությունը կատարվում է ԵՊՀ ԻՄ-ում հանձնած ընդունելության ներբուհական քննությունների արդյունքների հիման վրա:
«Դեկորատիվ կիրառական արվեստ» կրթական ծրագրի ուսման տարեկան վարձավճարը կազմում է 400․000 դրամ։ Ուսման տևողությունը՝ 4 տարի։