Ուսումնական պրակտիկա

Պրակտիկայի նպատակն է 

Ուսանողներին ծանոթացնել դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտի տարբեր արտադրությունների և դրանցում գործող ծառայությունների հետ։ Խորացնել մասնագիտական գործնական կարողությունները։ Հնարավորություն ստեղծել մասնագիտական գիտելիքները և կարողությունները կիրառել պրակտիկ գործունեության մեջ: Ամրապնդել կապը աշխատաշուկայի հետ։ 

Պրակտիկայի խնդիրները. 

  • ծանոթացնել դեկորատիվ-կիրառական արվեստի արտադրական գործունեության առանձնահատկություններին և կազմակերպչական գործընթացներին, 

  • մասնակցել արտադրական գործընթացի, 

  • ստեղծել անհատական և խմբային նախագծեր և կազմել պորտֆոլիո։

 

Գնահատման մեթոդները և չափանիշներն են. 

Ուսումնական պրակտիկան ավարտվում է ստուգարքով։ Ուսանողը ներկայացնում է պորտֆոլիո, որտեղ ներառված են պրակտիկայի ընթացքում կատարված նախագծերը և այլ գործնական աշխատանքներ։

Պրակտիկան իրականացվում է 5-րդ կիսամյակում։

Մասնագիտական պրակտիկա

Պրակտիկայի նպատակն է 

Ավարտական աշխատանքի ոլորտային շրջանակներում իրականացնել հետազոտական աշխատանք և հիմնավորել նախագծի գործնական նշանակությունը։

 

 

Պրակտիկայի խնդիրները. 

  • Ուսումնասիրել մասնագիտական գրականություն, 

  • նախագծի ոլորտային շրջանակում կատարել հետազոտական աշխատանք, 

  • ստեղծել ավարտական նախագիծ և կազմել պորտֆոլիո։

 

 

Գնահատման մեթոդները և չափանիշներն են. 

Մասնագիտական պրակտիկան ավարտվում է ստուգարքով։ Ուսանողը ներկայացնում է պորտֆոլիո, որտեղ ներառված են պրակտիկայի ընթացքում ավարտական նախագծի վերաբերյալ կատարված հետազոտությունները։

Պրակտիկան իրականացվում է 8-րդ կիսամյակում։

©2024 All rights reserved.