General information
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության կանոնակարգ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄ
N 73/1 04-ը մայիսի 2024 թվականի
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի 2017թ․ հոկտեմբերի 28-ին կայացած թիվ 27 նիստում հաստատված «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության կանոնադրությունը ուժը կորցրած ճանաչելու և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության կանոնակարգը հաստատելու մասին Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 81-րդ և 20-րդ կետերով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 20-րդ կետով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի 2017թ․ հոկտեմբերի 28-ին կայացած թիվ 27 նիստում հաստատված «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության կանոնադրությունը:
2. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:
ԵՊՀ ԻՄ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ՝______________ Ա. Հ. ՄԱԿԱՐՅԱՆ