ՄՄՈՒՀ-ի շրջանավարտների՝ 2024-2025 ուսումնական տարվա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունելությունը իրականացվում է հունիսի 28-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ առցանց եղանակով՝ ijevan@ysu.am էլ. հասցեի միջոցով:
Մասնաճյուղ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ և կցել հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)․
- դիպլոմ և դիպլոմի միջուկ (միջուկը պետք է սկանավորված լինի երկու կողմից),
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։
Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի դիմում-հայտ։