Մասնագիտական պրակտիկա 1

Պրակտիկայի նպատակն է 

Ձևավորել գործնական հմտություններ մասնագիտական դասընթացներից ստացած տեսական գիտելիքների շուրջ: Հնարավորություն տալ համակարգված գիտելիքները և կարողությունները կիրառել պրակտիկ մասնագիտական գործունեության մեջ: Նպաստել տեղեկատվության հետ աշխատելու ունակությունների զարգացմանը, աշխատանքային միջավայրում ադապտացմանը, ԲՈՒՀ-ի և գործատուների հետ կապերի հաստատմանը: 

Պրակտիկայի խնդիրները. 

  • ծանոթացնել կազմակերպության տնտեսական գործունեության առանձնահատկություններին և կազմակերպչական գործընթացներին, 

  • ծանոթացնել կազմակերպության հիմնադիր փաստաթղթերին, ներքին դրույթներին, ֆինանսական և կառավարչական փաստաթղթերին, 

  • ծանոթացնել կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներին, ստանդարտներին 

  • ծանոթացնել կազմակերպության ստորաբաժանումներին 

  • տրամադրել տեղեկատվություն, կատարել վերլուծություններ, զեկույցներ:

 

Պրակտիկան իրականացվում է 6-րդ կիսամյակում։

Մասնագիտական պրակտիկա 2

Պրակտիկայի նպատակն է 

Խորացնել մասնագիտական գործնական հմտությունները տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական շուկաների, բիզնեսի գնահատման, գնագոյացման, ապահովագրության, բանկային գործի, տեղեկատվության կուտակման և վերլուծության շրջանակներում: Հնարավորություն տալ համակարգված տնտեսագիտական գիտելիքները և կարողությունները կիրառել գիտական և պրակտիկ մասնագիտական գործունեության մեջ: Նպաստել որակյալ, արդիական, կիրառական ավարտական աշխատանքի կատարման համար համապատասխան նյութերի ձեռք բերմանը, մասնագիտական հանրության հետ մասնագիտական լեզվով հաղորդակցման հմտությունների բարելավմանը, նպաստել ԲՈՒՀ-ի և գործատուների հետ կապերի հաստատմանը:: 

Պրակտիկայի խնդիրները. 

  • ուսումնասիրել կազմակերպության տնտեսական գործունեության առանձնահատկություններին և կազմակերպչական գործընթացների, 

  • ուսումնասիրել և համադրել կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, ներքին դրույթները, ֆինանսական և կառավարչական հաշվետվությունները, 

  • ծանոթացնել կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներին, ստանդարտներին 

  • ուսումնասիրել և գնահատել կազմակերպության ներքին միջավայրը

  • տրամադրել տեղեկատվություն, կատարել վերլուծություններ պատրաստել հաշվետվություն, զեկույցներ:

 

Գնահատման մեթոդները և չափանիշներն են. 

Վերջնարդյունքների ձևավորումը ստուգելու համար նախատեսված ստուգարքը անց է կացվում բանավոր, հաշվետվության հիման վրա:

 

Պրակտիկան իրականացվում է 8-րդ կիսամյակում։

©2024 All rights reserved.