General information
Date
26 May, 2018
Document type
Կարգ
Receiving body
Scientific advice
Document number
թիվ 30
Document Status
Works
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների պրակտիկայի անցկացման և գնահատման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգն ու պայմանները:
2. Սույն կարգը հաստատվում է, և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարվում են ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի որոշմամբ: