2023 թ. դեկտեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Էլեկտրոնային կառավարման հզորացում՝ ի նպաստ էլեկտրոնային ժողովրդավարության և ներառական որոշումների կայացման» խորագրով դասընթացը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի և աշխատակազմի 3 տասնյակ ներկայացուցիչներ:

Դասընթացը վարեցին «Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ, ի.գ.թ. Սուրեն Քրմոյանը և համահիմնադիր Մերի Շերոյանը:

Սույն դասընթացը «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում «Թվային Հայաստան» ՀԿ նախաձեռնությունն է, որի կազմակերպմանն աջակցում է նաև «Կողբ» հիմնադրամը: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որն իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից, հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: 

Այն միտված էր մասնակիցներին ապահովելու Հայաստանում էլեկտրոնային ժողովրդավարության և կառավարման ոլորտում առկա էլեկտրոնային գործիքների, իրավական կարգավորումների, վերջիններիս տեսական և գործնական կիրառման գիտելիքներով, ինչպես նաև զինելու անհրաժեշտ տեղեկատվությամբ վերոնշյալ ոլորտներում իրականացվող ծրագրերի մասին:

Ինտերակտիվ քննարկումների և դասընթացի միջոցով տրամադրված գիտելիքների շնորհիվ մասնակիցները բացահայտեցին Հայաստանում էլեկտրոնային կառավարման և ժողովրդավարության գործիքների միջոցով ներառական որոշումների կայացման, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներում ակտիվ և արդյունավետ ներգրավման միջոցները:

Spread the article
©2024 All rights reserved.