- Main
- ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է 2022-2023 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը
2023թ. մայիսի 6-27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, հաստատված ժամանակացույցի համաձայն, նախատեսված է իրականացնել 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 11 մասնագիտության կրթական ծրագրերով:
Մայիսի 6-ին տեղի ունեցան «Պատմություն» և «Հոգեբանություն» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․թ․ Ավետիս Հմայակի Հարությունյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 7 շրջանավարտ. 5-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ցանկալի կլիներ, որ ավարտական աշխատանքների թեմաների ընտրության և հաստատման ժամանակ որոշակի ուշադրություն դարձվեր հայոց պատմության հին և միջնադարյան ժամանակաշրջանի թեմաներին, իսկ պաշտպանության ժամանակ ուսանողներն իրենց դրսևորեին ավելի անկաշկանդ:
«Հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, հ․գ․թ․, դոցենտ Լաուրա Համբարձումի Պետրոսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 6 շրջանավարտն էլ ստացավ «գերազանց»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ շրջանավարտներն ունեն բարձր պատրաստվածություն և մեծ ներուժ՝ հոգեբանության դաշտում հետազոտությունները շարունակելու առումով: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է, որ հետազոտական աշխատանքները մեթոդական տեսանկյունից լինեն առավել հիմնավորված, իսկ աշխատանքների թեմաները՝ առավել կոնկրետ:
Մայիսի 13-ին կկայանա «Զբոսաշրջություն», 19-ին՝ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Մայիսի 20-ին տեղի կունենան «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի), «Դիզայն», «Կիրառական արվեստ» («Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի), «Ֆինանսներ» մասնագիտության («Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի) շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Մայիսի 26-ին կկայանա «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը, 27-ին՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության («Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի) և «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի) շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
Բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք արդեն ամփոփիչ ատեստավորում անցած մեր շրջանավարտներին՝ նրանց մաղթելով անձնական և մասնագիտական մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ, մեր մյուս շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանություններին՝ բարի ընթացք: