- Main
- «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկայի ընթացքի մասին
2023թ. մարտի 27-ին ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի գլխավորությամբ այցելեցին Իջևան խոշորացված համայնքի Գետահովիտ և Ենոքավան գյուղերը:
Նպատակը Սառնաջուր գետի հովտի և Ենոքավան գյուղի՝ որպես տարածաշրջանի կարևոր զբոսաշրջային դեստինացիայի (ուղևորության նպատակակետ) ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրումը և գնահատումն էր:
Ուղևորությունն իրականացվեց հետևյալ երթուղով՝ Իջևան-Գետահովիտ ռեզորթ- Գետահովտի մամռապատ ժայռ-Գետահովիտ-1 և Գետահովիտ-2 քարանձավներ-Ապագա տուր-Լաստիվեր ռեզորթ-Իջևան:
Ուսանողները նախապես ծանոթացել էին նշված տարածքների զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ցանկին:
Այցելության համար առանձնացվել էին առավել կարևոր զբոսաշրջային օբյեկտները, և ուսանողներին հանձնարարվել էր դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկատվության նախապատրաստում՝ տեղում տվյալ օբյեկտը մասնագիտորեն ուսումնասիրելու, ներկայացնելու, զբոսաշրջային փաթեթներում դրանց ընդգրկվածությունը գնահատելու նպատակով:
Ուղևորության ընթացքում ուսանողները ներկայացրին երթուղու ուղղությամբ գտնվող բնաաշխարհագրական օբյեկտները, զբոսաշրջային ռեսուրսներն ու ենթակառուցվածքները:
Ուսումնական պրակտիկայի շրջանակներում կատարված ուղևորությունը բավականին տպավորիչ էր և ուսանելի. այն նպաստեց ուսանողների տեսական գիտելիքները գործնականորեն դրսևորելուն և ամրապնդելուն: