- Main
- Գարնանային տոներին նվիրված միջոցառում մասնաճյուղում
Գարնանային տոների և կանանց միամսյակի առթիվ ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի կողմից մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում կազմակերպվել էր միջոցառում, որի լեզուն անգլերենն էր:
Միջոցառմանը ներկա էին Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, մասնակցում էին «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները:
Գարնան գալուստը բոլոր ժողովուրդների մեջ համաբանվում է նորի, գեղեցիկի և զարթոնքի հետ: Թերևս պատահական չէ, որ հենց գարնանն է նշվում Կանանց միջազգային օրը: Գարնանը և կանանց նվիրված միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին հայտնի կանանց (Մայր Թերեզա, Մարի Կյուրի, Կոկո Շանել և ուրիշներ) կենսագրությունը և նրանց դերը համաշխարհային պատմության, գիտության և մշակույթի մեջ:
Անդրադարձ կատարվեց Կանանց միջազգային օրվա ծագմանը և տոնի առանձնահատկություններին տարբեր երկրներում:
Անցկացվեցին խաղեր, որոնց ընթացքում միջոցառման մասնակիցները գուշակեցին հայտնի կանանց՝ ըստ նկարագրության:
Միջոցառման հումորային հատվածում ուսանողները զուգահեռներ անցկացրին իրենց դասախոսների և հայտնի դեմքերի միջև, ինչպես նաև առաջարկեցին գուշակել, թե որ էմոջիներն են (ճապոներեն՝ նկար և նշան բառերից) ներկայացնում իրենց դասախոսներին:
Գարնանային տոներին նվիրված միջոցառման ընթացքում հնչեցին նաև տարբեր լեզուներով համապատասխան երգեր, իսկ վերջում մասնակիցները փոխանակեցին նվերներ:
Միջոցառումն ուսանելի էր և հետաքրքիր, անցավ ուրախ և հաճելի մթնոլորտում: