Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում նշանակալի ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում, անսպառ եռանդ և նպատակասլացություն՝ իրականացնելու նորարար և հետաքրքիր նախաձեռնություններ, ձեր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները ի սպաս դնելու մեր երկրի առաջընթացին:

Հիրավի, ցանկացած պետության զարգացման և բարգավաճման գրավականը կրթված և ստեղծագործ երիտասարդությունն է: Դուք եք մեր հասարակության շարժիչ ուժը, ազգային արժեքների կրողն ու պահապանը, հայրենի հողի և ազգային շահերի տերն ու պաշտպանը….   

Մասնաճյուղի ողջ անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում իր տրամադրած կրթության որակի շարունակական բարելավման և աշխատաշուկայում պահանջված և մրցունակ մասնագետներ պատրաստելու համար: Դուք էլ եղեք պահանջատեր, նախաձեռնող, պրպտող, ներդրեք բոլոր ջանքերը կրթվելու և պիտանի մարդ դառնալու գործում: Այսօրվա ուսանողի ձգտումով, հաստատակամությամբ ու երազանքով է պայմանավորված մեր պետության վաղվա օրը:

Ի վերջո, յուրաքանչյուրս պիտի քաջ գիտակցենք և կյանքում առաջնորդվենք այն պարզ ու անվիճելի ճշմարտությամբ, որ, այո՛, կրթությունն է այն հզոր զենքը, որով կարելի է բարեփոխել, ավելի լավը դարձնել մեր հայրենիքը… Եվ յուրաքանչյուրս պիտի մեր ներդրումն ունենանք այդ կարևոր գործում, ուստի, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ, մասնագիտական և անձնական մեծ ձեռքբերումներ, նպատակների իրականացում…

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթգիտթեկն., դոցենտ Անուշավան Մակարյան

Spread the article
©2024 All rights reserved.