2022թ. ապրիլի 2-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղն Իջևանի Սպ. Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2022թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը:

Օլիմպիադան նախատեսված էր անցկացնել հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա, և լրացուցիչ կրթական առարկաներից՝ հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետություն և իրավունքի հիմունքներ, էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն:

«Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան նախատեսված էր անցկացնել մեկ փուլով՝ ապրիլի 2-ին:

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից մասնակցության հայտ էր ներկայացրել 30 դպրոցի 12-րդ դասարանի 300 աշակերտ:

11 առարկայից մասնակցել է 253 աշակերտ (70 աշակերտ՝ հայոց լեզու և գրականություն առարկայից, 46-ը՝ անգլերեն, 21-ը՝ ռուսաց լեզու, 6-ը՝ գերմաներեն, 5-ը՝ ֆրանսերեն, 31-ը՝ հայոց պատմություն, 21-ը՝ կենսաբանություն, 41-ը՝ մաթեմատիկա, 6-ը՝ ֆիզիկա, 2-ը՝ աշխարհագրություն, 4-ը՝ քիմիա):

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

ԵՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայի մյուս մասնակիցները կստանան գովասանագրեր:

Spread the article
©2024 All rights reserved.