2021թ. դեկտեմբերի 17-ին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այցով հյուրընկալվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Աշակերտներին ուղեկցում էին դպրոցի Մասնագիտական կողմնորոշման խմբակի  աշխատակիցներ Ն.Ղալթախչյանը և Ա.Գալստյանը:

Նման այցելությունները տարածաշրջանի դպրոցների հետ համագործակցության մասն են կազմում, նպատակ ունեն մոտիվացնելու դպրոցականներին և շարժելու նրանց հետաքրքրությունը կրթության, գիտության նկատմամբ, բարձրացնելու իրազեկվածությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության, մասնագիտությունների և ընթացող գործընթացների մասին:

Իրենց համար նոր կրթական միջավայրում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու բուհի Կիրառական արվեստի, Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների գործուն­եությանը: Ֆակուլտետների դեկանների, կրթական ծրագրերի ղեկավարների ու դասախոսների հետ հանդիպումների ընթացքում դպրոցականները ստացան տեղեկատվություն մասնաճյուղի կողմից իրականացվող մասնագիտությունների առանձնահատկությունների, հնարավո­րությունների, համագործակցությունների, ինչպես նաև ուսանո­ղների առօրյայի վերաբերյալ:

Հանդիպումներն ընթացան արվեստը գնահատելու կարևորության, ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառում  առկա հնարավորությունների, զբոսաշրջության յուրահատկությունների, բիզնես պլանների վերաբերյալ զրույց-քննարկումներով, հարց ու պատասխանով, մասնագիտությունների ընտրության հարցում տրվող  խորհուրդներով:

Շրջայցն ավարտվեց մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի աշխատակցուհի Ս.Պետրոսյանի հետ հանդիպումով: Դպրոցականները ծանոթացան կենտրոնի կողմից կազմակերպվող աշխատանքներին, ինչպես նաև հասարակությանն առաջարկվող ծրագրերին:

Լուսանկարներ
Spread the article
©2024 All rights reserved.