- Main
- Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական նիստը
2021թ. հունիսի 30-ին Zoom հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգային հետևյալ հարցերը.
10.1. ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2021-2025 թթ. ռազմավարական ծրագրի մշակման հանձնաժողովի կազմի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյան):
10.2. ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման հանձնաժողովի կազմի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյան):
Առաջին հարցի՝ «Ակունք» գիտամեթոդական հանդեսի գործունեության մասին զեկուցեց հանդեսի գլխավոր խմբագիր Ա.Ներսիսյանը՝ անդրադառնալով դրա հիմնական նպատակին, այն է՝ խթանել ՀՀ կրթական հաստատությունների և մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի գիտահետազոտական գործունեությունը հումանիտար գիտությունների ոլորտում, վերջինիս շարունակականության կարևորությանը, գործունեության հետագա ուղղություններին, ԲՈԿ-ի ցանկում ընդգրկվելու համար անհրաժեշտ չափանիշներին, դրա հետ կապված խնդիրներին ու հնարավորություններին, հանդեսի խմբագրական խորհրդի կազմին և այլն:
Այս հարցի կապակցությամբ արտահայտվեցին գիտխորհրդի մի քանի անդամներ, այդ թվում՝ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ով տեղեկացրեց գիտական ամսագրերին ներկայացվող նոր պահանջներին առնչվող ԵՊՀ ռեկտորի սպասվող հրամանի մասին և առաջարկեց դրանից հետո միայն քննարկել հանդեսի հետագա գործունեությանն առնչվող խնդիրները:
Որոշվեց՝ «Ակունք» գիտամեթոդական հանդեսի գործունեության մասին Ա.Ներսիսյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Երկրորդ հարցի կապակցությամբ Հ.Մովսեսյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի հետազոտական գործունեության ռազմավարության նպատակն ու խնդիրները, դրանց լուծման հիմնական ուղիները և մշակվելիք կառուցակարգերը, անդրադարձավ փաստաթղթով նախանշված ռազմավարության իրականացման հաջողությունների և որակական արդյունքների ցուցանիշներին: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության հիմնական նպատակն է ապահովել մասնաճյուղի գիտանորարարական ենթակառուցվածքների հաստատուն զարգացումը, կրթական և գիտական գործունեության ինտեգրացումը, մասնաճյուղի դասախոսների գիտական նվաճումների ճանաչումը գիտական լայն շրջանակներում, գիտական հետազոտությունների և մշակումների իրացումը Տավուշի մարզի ագրոարդյունաբերության, հումանիտար և սոցիալ-մշակութային ուղղություններով:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ իբրև կրթական հաստատության առաջարկվող մոդելը տարածաշրջանային նորարարական հետազոտական կենտրոն-համալսարանի մոդելն է: Մասնաճյուղի առաքելությունն է՝ հանդես գալ որպես Տավուշի մարզի նորարարական զարգացման գեներատոր: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետազոտական գործունեության զարգացումը, որը պայմանավորված է ՀՀ, մասնավորապես՝ Տավուշի մարզի տնտեսության արդիականացման ու մրցունակության բարձրացման գործընթացներում մասնաճյուղի իրական մասնակցության անհրաժեշտությամբ, նպատակահարմար է իրականացնել մարզի գերակա ոլորտներում առկա հիմնախնդիրների հետազոտման ուղղությամբ:
Քվեարկության արդյունքներով որոշվեց՝ հաստատել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետազոտական գործունեության ռազմավարությունը:
Երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2020-2021 ուստարվա գործունեության մասին իր հաղորդման մեջ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ Մ.Ասիլյանը ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանում, ըստ կիսամյակների, ՈՒԳԸ կողմից իրականացված բազմաբնույթ միջոցառումները՝ հանդիպում-քննարկումներ, գիտական ակումբների հիմնում, դասընթաց-սեմինարներ, ցուցահանդես-տոնավաճառ, կինոդիտում, սեմինար-զեկուցումներ, դասախոսություններ, ինտելեկտուալ խաղեր, մրցույթներ, ճանաչողական, մշակութային միջոցառումներ, վեբինարներ և այլն:
Գիտխորհրդի անդամների կողմից կարծիք արտահայտվեց, որ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնած միջոցառումներն ունենան գերազանցապես գիտական ուղղվածություն:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2020-2021 ուստարվա գործունեության մասին Մ.Ասիլյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Չորրորդ հարցի՝ կրթական ծրագրերի վերանայման գործընթացի մասին ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի՝ №8-§2 հրամանի համաձայն՝ կրթական ծրագրերի վերանայման աշխատանքային խմբերը մինչև ս.թ. մայիսի 21-ը պետք է ԿԲԴՎ բաժին ներկայացնեին վերանայված կրթական ծրագրերը: Այս պահի դրությամբ պատրաստ են առկա ուսուցման համակարգի 11 կրթական ծրագրերը և տեղադրված են մասնաճյուղի կայքէջում: Առկա ուսուցման համակարգի կրթական ծրագրերից վերանայված չէ միայն «Դիզայն» մասնագիտության կրթական ծրագիրը: Առաջին անգամ այս ուսումնական տարվա ընթացքում պատրաստվել են նաև հեռակա ուսուցման համակարգի կրթական ծրագրերը: ԿԲԴՎ բաժինը պատրաստել է 2020-21 «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական ծրագիրը, որը վերանայելու համար ձևավորել է աշխատանքային խումբ: Վերջում Ն.Գրիգորյանը խնդրանքի կարգով հավելեց, որ ամբիոնների վարիչները, դեկանները և կրթական ծրագրերի ղեկավարները հետևողական լինեն կրթական ծրագրերի պատշաճ իրականացմանը:
Ա.Մակարյանը հավելեց, որ ամբիոններն են պատասխանատու դասավանդվող նյութի բովանդակության արդիականության և ծրագրերում ներկայացված թեմաներին դրա համապատասխանության համար: Վարիչները պետք է հետևեն ծրագրերի կատարողականին, իսկ թեմաների ցանկացած փոփոխություն պետք է քննարկվի և հաստատված լինի ամբիոնի նիստում:
Որոշվեց՝ կրթական ծրագրերի վերանայման գործընթացի մասին Ն.Գրիգորյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Հինգերորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների մասին իր հաղորդման մեջ ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը մասնավորապես նշեց, որ 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ ամփոփիչ ատեստավորումը մասնաճյուղում իրականացվել է համաձայն հաստատված գրաֆիկի՝ ս.թ. մայիսի 15-ից մինչև հունիսի 28-ը:
2020-2021 ուստարում առկա և հեռակա ուսուցմամբ մասնաճյուղն ունեցել է 365 շրջանավարտ, այդ թվում՝ առկա ուսուցմամբ 10 կրթական ծրագրով` 150 շրջանավարտ (39 անվճար, 111 վճարովի) և հեռակա ուսուցմամբ 7 կրթական ծրագրով` 215 շրջանավարտ (ևս 3 շրջանավարտ նախորդ տարիներից):
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել և դրական են գնահատվել առկա ուսուցման շրջանավարտների 100%-ը և հեռակա ուսուցման 94.4%-ը (8 ուսանող չի ներկայացել, 4 ուսանող ստացել է անբավարար):
2020-2021 ուսումնական տարում մասնաճյուղն ունեցել է նաև Մանկավարժի լրացուցիչ որակավորման 40 շրջանավարտ:
Գերազանցության դիպլոմ առկա ուսուցմամբ ստացել է ընդամենը 25 շրջանավարտ:
Առկա ուսուցման համակարգում ամփոփիչ ատեստավորման միջին գնահատականը լավ և գերազանց է, իսկ հեռակայում՝ հիմնականում բավարար:
Գերազանցության դիպլոմ հեռակա ուսուցմամբ ստացել է 2 շրջանավարտ՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն» կրթական ծրագրերով:
Ամփոփիչ ատեստավորման գործընթացում բողոքարկումներ չեն եղել:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կողմից տրված հաշվետվությունները ներկայացված են մասնաճյուղի կայքէջում:
Ա.Մակարյանը հանձնարարեց բոլոր դեկաններին ֆակուլտետների գիտական խորհուրդներում մանրամասն քննարկել ատեստավորման հանձնաժողովների հաշվետվությունները և մշակել առաջարկություններ՝ հետագա բարելավումների համար:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների մասին Ա.Դավթյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Վեցերորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2021թ. հարցման արդյունքների մասին իր հաղորդման մեջ ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը մասնավորապես նշեց, որ հարցումն իրականացվել է անանուն և առցանց: 2020-21 ուստարում մասնաճյուղի առկա ուսուցման 150 շրջանավարտից հարցմանը մասնակցել է 127-ը, այսինքն՝ շրջանավարտների 85%-ը, որը առցանց հարցումների տեսանկյունից մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է:
Հարցման միջոցով պարզվել է շրջանավարտների բավարարվածությունն ըստ 6 ոլորտների՝
Մ.Ճաղարյանը մասնաճյուղի ուսումնական գործընթացը կազմակերպող և իրակականացնող բոլոր օղակներին առաջարկեց քննարկել վերլուծության մեջ նշված գնահատականները, համագործակցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ու Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինների հետ՝ կրթության որակի հետ կապված խնդիրները բացահայտելու, քննելու և լուծման կամ բարելավման ուղիներ գտնելու համար:
Որոշվեց՝
Յոթերորդ հարցի հետ կապված՝ քննարկվեց 2022թ. ԵՊՀ ԻՄ ընդունելության մասնագիտությունների ցանկը: ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի (ամբիոնի ասիստենտ Մ.Ճաղարյանի) կողմից եղավ առաջարկ մասնաճյուղի 2022թ. ընդունելության մասնագիտությունների ցանկում ընդգրկել նոր մասնագիտություն՝ «Մեխատրոնիկա և ռոբոտատեխնիկա»: Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի (ամբիոնի վարիչ Մ.Միքայելյանի) կողմից հնչեց առաջարկ՝ ցանկում «Կառավարում» մասնագիտությունն ավելացնելու վերաբերյալ:
Հարցի առչնչությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ համապատասխան ամբիոններն իրականացնեն տարածաշրջանի աշխատաշուկայի վերաբերյալ ուսումնասիրություն՝ հիմնավորելու, թե արդյոք առաջարկվող մասնագիտությունները պահանջարկ ունեն աշխատաշուկայում, և որքանով են բուհի ռեսուրսները, նյութատեխնիկական բազան հնարավորություն տալիս այդ մասնագիտությունները ներդնելու մասնաճյուղում:
Որոշվեց՝ հանձնարարել ֆակուլտետների դեկաններին սեղմ ժամկետներում պատրաստել և Ուսումնամեթոդական վարչությանը ներկայացնել 2022թ. ԵՊՀ ԻՄ ընդունելության մասնագիտությունների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:
Ութերորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2020-2021 ուստարվա գործունեության մասին իր հաղորդման մեջ գրադարանի վարիչ Վ.Պողոսյանն անդրադարձավ հաշվետու ժամանակահատվածում իրականացված գրքային ֆոնդի համալրմանը, ս.թ. հունիսի 30-ի դրությամբ ընդհանուր գրքային ֆոնդին, հայ և օտարալեզու գրականության թվային հարաբերակցությանը, նվիրատվության և գնման միջոցով գրքային ֆոնդի համալրման տվյալներին, ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի կայքէջի (http://ijevanlib.ysu.am/) ցուցանիշներին, որոնք բավականին բարձր էին: Հնչեցին նաև առկա խնդիրների վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ:
Որոշվեց՝
Իններորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ. բյուջեի կատարողականի (մինչև 15.06.2021թ.) մասին իր հաղորդման մեջ գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը մասնավորապես նշեց, որ մուտքերի մեծ մասը ձևավորվում է ուսման վարձավճարներից: Տարվա համար նախատեսված 293 միլիոն 500 հազար ՀՀ դրամի դիմաց մուտք է եղել 142 միլիոն 804 հազար ՀՀ դրամ (ուսման վճար):
Պետական ֆինանսավորումը 51 միլիոն 722 հազար ՀՀ դրամ է, որից 8 միլիոնը կազմում է Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցների (1-ին փուլում ընդգրկվածների) 1-ին կիսամյակի ուսման վճարը: Բանկում ավանդ ձևակերպված միջոցներից ստացվել են տոկոսներ՝ 51 միլիոն 496 հազար ՀՀ դրամ:
Ծախսերի մեծ մասը կազմում են աշխատավարձերը: Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից՝ նախատեսված 408 միլիոն ՀՀ դրամից, հաշվետու 5 ամսում ծախսվել է 167 միլիոն 922 հազար ՀՀ դրամ: Հիմնական աշխատողների բժշկական ապահովագրության համար, որը նախահաշվով կազմել է 7 միլիոն ՀՀ դրամ, հաշվետու ժամանակահատվածում ծախսվել է 4 միլիոն 725 հազար ՀՀ դրամ: «Այլ ծառայություններ» հոդվածով նախատեսված 500 հազար ՀՀ դրամից հակահրդեհային պաշտպանության համար ծախսվել է 350 հազար ՀՀ դրամ:
Ընդհանուր առմամբ նախահաշվի հոդվածներով նախատեսված ծախսերը նորմայից պակաս են եղել:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021թ. կատարողականի (մինչև 15.06.2021թ.) մասին Մ.Մխիթարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Ընթացիկ առաջին (10.1) հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն մշակել է զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագիր, որը դեռևս պետք է հաստատվի Հոգաբարձուների խորհրդի կողմից: Մասնաճյուղի ռազմավարական ծրագիրը պետք է հիմնված լինի Մայր բուհի ծրագրի վրա և ունենա տարածաշրջանային խնդիրներին վերաբերող շեշտադրումներ: Հանձնաժողովի առաջարկվող կազմում ներգրավված են ԵՊՀ ռեկտորատի, Տավուշի մարզպետարանի և մասնաճյուղի ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այն ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր պետք է իրականացնեն այդ ծրագիրը: Առաջարկվեց ծրագրի մշակման հանձնաժողովի հետևյալ կազմը.
Քվեարկության արդյունքներով որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2021-2025 թթ. ռազմավարական ծրագրի մշակման հանձնաժողովի կազմը:
Ընթացիկ երկրորդ (10.2) հարցի առնչությամբ Ա.Մակարյանը գիտխորհրդին ներկայացրեց, որ «ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովի ձևավորման կանոնակարգ»-ին համապատասխան հանձնաժողովի կազմում ներառվել են որակի ապահովման և բարեփոխումների համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, ֆակուլտետների գիտական խորհուրդների կողմից ներկայացված որակի պատասխանատուները և արտաքին շահակիցների, ինչպես նաև որակի ապահովման ուսանողական հանձնախմբի ներկայացուցիչներ: Ա.Մակարյանը ներկայացրեց հանձնաժողովի հետևյալ կազմը.
Քվեարկության արդյունքներով որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի որակի կառավարման հանձնաժողովի կազմը: