2021թ. ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի (ի դեմս առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի կնքումը, որի նպատակը երկու կողմերի միջև գործընկերային հարաբերությունների հաստատումն է և համագործակցության ծրագրերի իրականացումը, նախաձեռնել է ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժինը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի համագործակցության հիմնական ուղղություններն են.
- Ուսանողական աշխատանքային խմբի ձևավորում՝ Առաջնորդարան-մասնաճյուղ կապ հաստատելու համար,
- Ուսանողների և հոգևոր դասի ներկայացուցիչների միջև պարբերաբար հանդիպումների կազմակերպում,
- Ուխտագնացությունների միջոցով գիտաճանաչողական համատեղ արշավների կազմակերպում,
- Ազգային երգի և պարի դասընթացների կազմակերպում,
- Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության ակումբների նախաձեռնած դասընթացների կազմակերպում Առաջնորդարանում,
- Մասնաճյուղի երիտասարդ կամավորական ներուժի օգտագործում,
- ՀՀ Տավուշի մարզի միայնակ, առավել խոցելի տարեցների, երեխաների ու երիտասարդների, անհայտ կորածների ընտանիքների, անապահով ընտանիքների, խոցելի համայնքների այցերի իրականացում,
- Սույն Հուշագրի շրջանակներում այլ գործողությունների իրականացում:
Կողմերի համագործակցության հիմնական սկզբունքներն են.
- փոխադարձ վստահություն,
- պատասխանատվություն,
- պարտաճանաչություն,
- որակի վերահսկում,
- փոխըմբռնում և փոխզիջում,
- թափանցիկություն,
- համագործակցություն: