- Main
- Ուսման վարձի փոխհատուցման և անտոկոս ուսանողական վարկի վերաբերյալ պետական օժանդակության 14-րդ ծրագրի մանրամասները
ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության հրապարակած ուղիղ եթերների ու հարցազրույցների, հոդվածների ու տեսանյութերի միջոցով արդեն տեղեկացրել ենք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման մասին, որի նպատակն է օժանդակել բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այս միջոցառման հաստատմամբ կառավարությունը կատարում է իր քաղաքական հանձնառությունն առ այն, որ որևէ լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով բուհից դուրս չի մնա:
Հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը հաստատվել է ՀՀ կառավարության՝ 2020թ. ապրիլի 23-ի նիստում և ուղղված է շահառուների երեք հիմնական խմբի.
Այն սովորողները, որոնք 2019-2020 ուսումնական տարում պետությունից արդեն ստացել են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, 14-րդ միջոցառման շրջանակում կստանան կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսը: Իսկ այն ուսանողները, որոնք արդեն մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա այդ չափով կատարված վճարումը կհամարվի հաջորդ կիսամյակ(ներ)ի ուսման վարձի վճարում։
Եթե սովորողների 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը վճարել են հովանավոր կազմակերպությունները, ապա գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։
Նախկինում բարձր ՄՈԳ ունեցող սովորողները վարկ կարող էին ստանալ 6, իսկ մնացածները` 7 տոկոսով, քանի որ վարկային տոկոսների սուբսիդավորումը, համաձայն 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման, կազմում էր բարձր ՄՈԳ ունեցողների համար համապատասխանաբար 3, մյուսների համար 2 տոկոս: Նոր տոկոսադրույքները կիրառելու ժամանակահատվածում, այսինքն` 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նախկին պայմանները չեն գործելու:
Պետական օժանդակության 14-րդ ծրագրի վերաբերյալ տեսանյութերը կարող եք դիտել՝