«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունե­ցած նիս­տի № 68 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ԻՄ տնօրենի թափուր պաշ­տո­նի համար բաց մրցույթ: Թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրա­մի ԻՄ տնօրենի ընտրու­թյան կանոնակարգի (տե՛ս doc.ysu.am):

Հայտ է ներկայացրել վեց թեկնածու․

  • Արթուր Թենգիզի Կոբելյան - հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
  • Վարդան Արամայիսի Ալեքսանյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
  • Հովսեփ Իսրայելի Մովսեսյան - քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
  • Հայկ Արթուրի Քամալյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
  • Արծրունի Սամվելի Սահակյան - բանասիրական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ, Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոն (ինքնաառաջադրմամբ),
  • Անուշավան Հայկարամի Մակարյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար (ինքնաառաջադրմամբ),

«Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրա­մի ԻՄ տնօրենի ընտրու­թյունը տեղի է ունենալու 2020 թ. մարտի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: 

Լրացուցիչ տեղեկությունների հա­մար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին (հեռ.՝ (+374 43) 661-922, էլ. փոստ՝ board@ysu.am):

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

Spread the article
©2024 All rights reserved.