- Main
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքներ» խորագրով միջոցառում
2019թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մասնաճյուղում կայացավ «Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքներ» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Անահիտ Հովհաննիսյանը:
Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ:
Միջոցառման ընթացքում ուսանողները ֆրանսերենով ներկայացրին յոթ քույր քաղաքների բարեկամության պատմությունը:
Հանգամանորեն խոսվեց Իջևան-Վալանս քույր քաղաքների բարեկամության, Վալանսի Մաեստրիս համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համագործակցության մասին:
Ուսանողները ներկայացրին Վալանսի Հայկական մշակութային կենտրոնը, որը միակն է Եվրոպայում: Նրանք հանդես եկան կենտրոնի նախագահ պարոն Նուբար Քեշիշյանին ուղղված շնորհակալական խոսքով, ում հովանավորությամբ ամեն տարի գարնանը մեր ուսանողները մասնագիտական վերապատրաստում են անցնում Վալանսի Մաեստրիս համալսարանում:
Նշվեց նաև Վալանսի Հայ բարեգործական ընդհանուր միության և նրա նախագահ Կևին Մարկարյանի աջակցության մասին:
Միջոցառումը օտար լեզուներ (մասնավորապես՝ ֆրանսերեն) ուսումնասիրող մեր ուսանողներին հնարավորություն տվեց ֆրանսերենով արտահայտելու հայ-ֆրանսիական բարեկամության կարևորությունը, ներկայացնելու վերջինիս ամուր հիմքերն ու զարգացման ընթացքը: