- Main
- «ՏՄՄ» 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժական պասիվ պրակտիկա են անցնում Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում
2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում (սկսած սեպտեմբերի 13-ից) Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի մանկավարժական պասիվ պրակտիկան:
Պրակտիկայի նպատակը ուսանողների մասնագիտական կոմպետենցիաների զարգացումն է, մասնագիտական և կազմակերպչական կարողությունների ձեռքբերումը կոնկրետ գործունեության ընթացքում, ինչպես նաև ուսումնական նախագծերի, ինքնուրույն հետազոտական աշխատանքների համար ուսումնական ռեսուրսների հավաքագրումն ու ընդհանրացումը:
Մանկավարժական պրակտիկայի ընթացքում պրակտիկանտների խնդիրը դասապրոցեսներն ավելի արդյունավետ իրականացնելու միջոցների բացահայտումն է:
Ուսանողները սովորում են գնահատել դասապրոցեսում հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները, վերհանել աշակերտների ուսումնառության ընթացքում առաջացող դժվարությունները, փորձում են իրենց յուրացրած մանկավարժական մեթոդները կիրառել գործնական խնդիրների լուծման ժամանակ:
Դպրոց գնալուց առաջ և պրակտիկայի ընթացքում ուսանողները հանդիպումներ են ունեցել Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, պրակտիկայի ղեկավար-պատասխանատու Վ.Մելիքսեթյանի, պրակտիկայի մանկավարժ-խորհրդատու Լ.Հարությունյանի և պրակտիկայի հոգեբան Ա.Քամալյանի հետ:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները մասնակցում են բոլոր դասերին, գրում դասապլան, մեկնաբանում ուսուցչի կատարած մեթոդական հնարները: Բանիմաց և հմուտ դասվարներն իրենց փորձը ներկայացնում են ուսանողներին, նրանց նախապատրաստում դաս վարելուն:
Ուսանողները պրակտիկայի շրջանակներում նաև հանդիպել են դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենի հետ: Դասավանդողի երկարամյա փորձ ունեցող մանկավարժը, զրուցելով պրակտիկանտների հետ, խոսել է դասավանդման գործընթացում առկա խնդիրների, ներկայիս աշակերտին հուզող հարցերի, ինչպես ուսումնառության, այնպես էլ հոգեբանական անհրաժեշտ մեթոդական բաղկացուցիչների մասին:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ձեռք են բերում դասը վարելու մեթոդների, միջոցների, տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ, որոնք մանկավարժական հետագա առաջնթացի ու կատարելագործման հնարավորություն կտան:
Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:
[gallery ids="28290,28289,28293"]