- Main
- Կայացավ «Նախագծերի կառավարում կայուն զարգացման նպատակով» սեմինար-քննարկումը
2018-19 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ նախագծերի կառավարման վերաբերյալ սեմինար-քննարկում, որը վարեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Համլետ Մելքումյանը:
Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոսներ, Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի աշխատակիցներ:
Հ.Մելքումյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց իր փորձը, որ ձեռք էր բերել 2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ու ԵՊՀ ԻՄ-ի համագործակցության շրջանակներում կայացած՝ «Ծրագրերի կառավարում՝ կայուն զբոսաշրջության զարգացման նպատակով» (Project Management for Sustainable Tourism Training Aid PM4SD UNDP Armenia) դասընթացի ժամանակ:
Վերջինս մշակվել է JLAG-ի (PM4SD հավատարմագրված ուսուցողական կազմակերպություն) և Training Aid-ի կողմից, իրականացվում է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում: Դասընթացը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից` Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ: Մասնակիցներին դասընթացը հնարավորություն է տալիս ծանոթանալ և օգտագործել ծրագրերի նախագծման լավագույն փորձը:
Հ.Մելքումյանը սեմինար-քննարկման մասնակիցներին սովորեցրեց նախագծերի կառավարում՝ կայուն զարգացման համատեքստում: Շեշտը դրվեց կայուն զբոսաշրջության ոլորտի զարգացման և դրա կառավարման առանձնահատկությունների վրա:
«Կայուն զարգացման նախագծերի կառավարումը տեղական ինքնակառավարման մարմիններին և ընկերություններին օգնում է աշխատել թափանցիկ: Սովորեցնում է ծրագրերն իրականացնել այնպես, որ դրանք ունենան համապարփակ օգտակարություն թե՛ համայնքի, թե՛ տնտեսվարողի, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների համար: Միաժամանակ կայուն զբոսաշրջության զարգացման հիմքում դրվում է բնապահպանական, տնտեսական և սոցիալ-մշակութային հավասարակշիռ զարգացման մոտեցումը, որոնք երկարաժամկետ կայունության հասնելու համար անհրաժեշտ երեք առանցքներն են», - ընդգծեց Հ.Մելքումյանը:
Սեմինարի ընթացքում ծավալվեց հետաքրքիր քննարկում: