- Main
- «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների այցը ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն և թանգարաններ
2019թ. ապրիլի 16-ին և 17-ին 2018-2019 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված արտադրական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողները իրենց պրակտիկայի ղեկավար, Պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ա.Մատինյանի գլխավորությամբ այցելեցին Դիլիջան:
Ապրիլի 16-ին նրանք եղան ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում և ծանոթացան կենտրոնի գործունեությանը, այցելեցին կենտրոնում գործող դրամի թանգարան, որտեղ ներկայացված էին Ալեքսանդր Մակեդոնացու, Արտաշեսյանների, Կիլիկիայի, հայկական և այլ թագավորությունների մետաղադրամներ, դրոշմակնիքներ, տարբեր տարիների, այդ թվում՝ 2018թ. թողարկված երրորդ սերնդի թղթադրամներ:
Թանգարանում ծանոթացան նմուշների հավաքագրման պատմությանը, առկա ցուցանմուշներին և գիտաշխատողից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Նույն օրը նրանք այցելեցին Դիլիջանի երկրագիտական թանգարան և Հ.Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան: Նախ տեղեկացան թանգարանների ստեղծման պատմություններին, գործունեությանը, այնուհետև շրջեցին բաժիններով և ուսումնասիրեցին թանգարաններում տեղ գտած իրերն ու նկարները:
Ապրիլի 17-ին արտադրական պրակտիկայի շրջանակներում նույն կուրսի ուսանողները ՄԿՊԿ բաժնի վարիչ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Լ.Բեգինյանի ուղեկցությամբ այցելեցին Դիլիջանի Երկրագիտական թանգարան: Ուսանողները թանգարանում ուղղորդվեցին նախապես կազմված աշխատանքային պլանով: Թանգարանի տնօրենի և աշխատակիցների ուղեկցությամբ նրանք շրջեցին թանգարանում՝ ծանոթանալով թանգարանային առարկաների հաշվառման գործընթացին, ֆոնդերին ու հավաքածուներին:
Երկրագիտական թանգարանում ուսանողներին ներկայացվեցին հավաքածուների ձևավորմանը, ստենդների պատրաստմանը, շենքային պայմաններին, անվտանգության ապահովմանը վերաբերող մանրամասներ: