- Main
- Կայացավ տնօրենության հերթական նիստը
2019թ. ապրիլի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:
Տնօրենության նիստում քննարկվեցին 2018-19 ուսումնական տարվա II կիսամյակի 1-ին ընթացիկ քննությունների ու ստուգումների, ավարտական կուրսերի քննությունների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
Ընթացիկ քննությունների և ստուգումների, ավարտական կուրսերի քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները:
Նշվեց, որ 2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակի ուսումնական գործընթացի ժամանակացույցի համաձայն՝ 2019թ. ապրիլի 8-13-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կանցկացվեն 2018-19 ուստարվա II կիսամյակի բակալավրիատի առկա ուսուցման I ընթացիկ քննություններն ու ստուգումները, ավարտական կուրսերի քննությունները:
Իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ քննությունները պատշաճ կերպով անցկացնելու համար: Ֆակուլտետներին հատկացվել են ընթացիկ քննությունների համար նախատեսվող տետրերը, թեստային համակարգով իրականացվող քննությունների համար համարակալվել և կնքվել են ձևաթղթերը: Ներկայացված գրաֆիկները ստուգվել են, այնուհետև կազմվել է ժամանակացույց՝ քննական պրոցեսը տեսախցիկներով կահավորված լսարաններում իրականացնելու համար: Կազմվել է գրաֆիկ՝ քննաշրջանի ընթացքում ամենօրյա վերահսկողություն իրականացնելու նպատակով: Մասնաճյուղը պատրաստ է սկսելու քննական գործընթացը:
Ընթացիկ հարցերից հատկանշական է հեռակա ուսուցման համակարգում 2018-2019 ուստարվա 1-ին քննաշրջանից հետո կրեդիտներ կուտակած, ինչպես նաև ակադեմիական անբավարար առաջադիմության ու վճար չմուծելու պատճառով հեռացման ենթակա ուսանողների հարցը: Այդ հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ 28 ուսանող կուտակել է կրեդիտներ, 17 ուսանող ենթակա է հեռացման: