- Main
- ՄԿՊԿ բաժինը դպրոցներում իրականացնում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ
2019թ. մարտի 14-22-ը ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի ներկայացուցիչները և տարբեր ամբիոնների դասախոսներ մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող քննարկումներ իրականացրին Իջևանի շրջանի 7 գյուղերի միջնակարգ դպրոցների, Իջևանի վարժարանի, ինչպես նաև Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների հետ:
Աչաջրի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ հանդիպում ունեցան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արտակ Ցուցուլյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը, ովքեր ընդգծեցին, որ Աչաջուրը մեծ դեր ունի ԵՊՀ ԻՄ-ի կայացման և զարգացման գործում, հիմնադիր-տնօրենը եղել է ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանը, իսկ աշխատակիցների և ուսանողների մեջ մեծ տոկոս են կազմում Աչաջրից սերված անձինք:
Նրանք խոսեցին ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների, տեղեկացվածության և ընտրության հնարավորության, համարձակության և ինքնավստահության, քննությունների ժամանակ ուշադիր լինելու մասին:
Մարգահովիտի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ հանդիպում ունեցան Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, պ.գ.թ, ասիստենտ Լիաննա Բեգինյանը:
Իջևանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտների համար ակնարկային դասախոսություն կարդաց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Հարությունյանը:
Կայանի և Այգեհովիտի միջնակարգ դպրոցներում հանդիպումներ ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը:
Ազատամուտի և Սևքարի միջնակարգ դպրոցներում հանդիպումներ ունեցան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Կարինե Պողոսյանը և Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., ասիստենտ Ալեքսան Մարգարյանը:
Գանձաքարի միջնակարգ դպրոցում հանդիպում ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լուսինե Թումանյանը:
Վերոհիշյալ դպրոցներից 7-ում հանդիպումների ժամանակ ներկա էր ՄԿՊԿ բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ով հանդիպում ունեցավ նաև Գետահովիտի միջնակարգ դպրոցում:
Հանդիպումների ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներն անդրադարձան մասնագիտական կողնորոշման խնդիրներին, ներկայացրին բուհում գործող մասնագիտությունները և դրանց ընձեռած հնարավորությունները, պատասխանեցին աշակերտների հարցերին:
Դպրոցներում նախատեսված հանդիպումները կշարունակվեն ապրիլի 1-ից: