- Main
- Ընթացքի մեջ է «ՏՄՄ» 3-րդ կուրսի ուսանողների արտադրական (մանկավարժական) պրակտիկան
2019թ. փետրվար-մարտ ամիսներին ԵՊՀ ԻՄ-ի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության («Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագիր) 3-րդ կուրսի ուսանողներն իրենց արտադրական (մանկավարժական) պրակտիկան են իրականացնում Իջևանի №1 հիմնական դպրոցում:
Ծրագրի համաձայն՝ պրակտիկան կազմակերպվում է շարունակականության ու հաջորդականության սկզբունքներով և մասնագիտական կոմպետենտության աստիճանական զարգացման մեխանիզմով` ղեկավարներ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, հ.գ.թ., ասիստենտ Ա.Քամալյանի և մ.գ.թ., ասիստենտ Ա.Սարգսյանի վերահսկողությամբ:
Պրակտիկայի սկզբում ուսանողները հանդիպումներ են ունեցել մասնագիտական ամբիոնին կցված ղեկավարների, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ա.Պետրոսյանի և դպրոցի կողմից նշանակված պրակտիկայի ղեկավարների հետ: Ուսանողներին ներկայացվել են պրակտիկայի նպատակը և անելիքները, դպրոցում գործող նորմերն ու կարգուկանոնը, հստակեցվել են հանձնարարականները, կատարվել է ուսանողների բաշխում ըստ դասվարների:
Պրակտիկայի ընթացքը բավականին հագեցած է ուսանողների համար: Մանկավարժի գործունեություն իրականացնելու համար նրանք կատարում են ակտիվ աշխատանքներ՝ զարգացնելով դասի պլան կազմելու (նպատակները, խնդիրները, քայլերը և իրականացման մեթոդները որոշելու), դաս վարելու, արդյունքները քննարկելու և մեկնաբանելու իրենց կարողությունները:
Հմուտ դասվարներն իրենց փորձը փոխանցում են ուսանողներին և նրանց նախապատրաստում ուսուցչի աշխատանքին: