- Main
- Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչը մասնաճյուղը ներկայացրեց միջազգային ամառային դպրոցում
2018թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ԺՊ, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանը մասնակցեց Գերմանիայի Ֆրանկֆուրտ Օդեր քաղաքի Վիադրինայի Եվրոպական Համալսարանի երիտասարդ մասնագետների համար նախատեսված “Transsectoral PeaceLab. Hybrid Solutions to Hybrid Conflicts? Academia, Civil Society, and the Arts” խորագիրը կրող ամառային դպրոցին, որտեղ ներկայացրեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղն ու ԳԱԱ Արվեստի ինստիտուտը:
Միջազգային ամառային դպրոցին մասնակցում էին հիմնականում տարածքային կոնֆլիկտներ ունեցող երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա, Դանիա, Կորեա, Թուրքիա) ներկայացուցիչներ:
Ներգրավված էին շուրջ 35 մասնակիցներ՝ լրագրողներ, արվեստի ներկայացուցիչներ և պատմաբաններ:
Ամառային դպրոցի ընթացքում ներկայացվեցին մի շարք հոդվածներ, բազմաթիվ դասախոսություններ:
Արվեստի ներկայացուցիչները պատրաստեցին վիդեոհոլովակներ՝ նվիրված կոնֆլիկտներին ու դրանց լուծումներին:
Մանրամասները՝ https://viadrinicum.blog/ կայքում: