- Main
- Կայացավ «Երիտասարդության հայ-ռուսական միություն» ՀԿ ներկայացուցիչների և Տավուշի մարզի երիտասարդների միջև հանդիպում
2018թ. օգոստոսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարածքում գործող Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Երիտասարդության հայ-ռուսական միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և Տավուշի մարզի երիտասարդների միջև:
Հանդիպմանը ներկա էին միության համանախագահ Ռաֆայել Պողոսյանը, միության անդամներ, Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, մարզպետարանի աշխատակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, բուհի աշխատակիցներ, ռուսաց լեզվի և գրականության դասախոսներ, ուսանողներ, ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի, Տավուշի մարզում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ակտիվ անդամներ, աշակերտներ:
Հանդիպման սկզբում Ռաֆայել Պողոսյանը պրեզենտացիայի և տեսանյութերի միջոցով ներկայացրեցԵրիտասարդության հայ-ռուսական միության ստեղծման պատմությունը, նպատակը և ծավալած գործունեությունը: Նանշեց, որ կազմակերպությունը համագործակցում է ՌԴ երկու տասնյակ երիտասարդական, պետական և հասարակականկազմակերպությունների հետ, համախմբում և կապեր է ստեղծում հատկապես ՀՀ մարզերի և ՌԴ շրջաններիերիտասարդների միջև, նպաստում հայ երիտասարդների մասնակցությանը տարբեր միջազգային ծրագրերի:
Ընդգծվեց, որ միությունը մասնավորապես կազմակերպում է Հայրենական մեծ պատերազմին և տարբեր հիշարժան տարեթվերին նվիրված մեծամաշստաբ միջոցառումներ, հայ-ռուսական երիտասարդական համաժողովներ:
Այնուհետև Ռ.Պողոսյանը, պատասխանելով ներկաների հարցերին, նշեց, որ կազմակերպությունըաշխատում է ամբողջովին հասարակական հիմունքներով, պարբերաբար ներգրավում է նոր կամավորներ, նպաստում նրանցզարգացմանը, և այժմ կազմակերպության բազմաթիվ անդամներ աշխատում են տարբեր պատասխանատու պաշտոններում:
Երիտասարդության հայ-ռուսական միության համանախագահը նաև նշեց, որ Տավուշի մարզում պլանավորվում է կազմակերպել մեծ միջոցառումներ ՌԴ մի շարքմարզերի երիտասարդական կազմակերպությունների հետ: Շուտով մարզում կստեղծվի նաև միության մասնաճյուղ կամներկայացուցչություն, որի միջոցով Տավուշի երիտասարդներն անմիջապես հնարավորություն կունենան տեղեկանալտարբեր միջազգային ծրագրերի մասին և կապ հաստատել արտերկրի երիտասարդների հետ:
Ա. Վ. Ցուցուլյանն ընդգծեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները պետք է ներգրավված լինեն Տավուշիմարզում տեղի ունեցող երիտասարդական ծրագրերում և կոչ արեց ակտիվ համագործակցել միության հետ:
Վերջում ներկաները շնորհակալություն հայտնեցին միության ներկայացուցիչներին՝ Տավուշի մարզը ուշադրության կենտրոնում պահելու համար, մաղթեցին արդյունավետ համագործակցություն: