2018թ. հունիսի 29-ին տեղի ունեցավ հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը, որը կրում էր «Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» խորագիրը:

1

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների կողմից, «Ռոսկոնգրես» հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառումը նվիրված էր գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ 

2

Համաժողովին մասնակցում էին ՀՀ և ՌԴ նախարարներ, փոխնախարարներ, մարզերի ներկայացուցիչներ, երիտասարդներ: Տավուշի մարզի պատվիրակությունը ղեկավարում էր մարզպետ Վահե Ղալումյանը, կազմում ընդգկված էին փոխմարզպետները, բաժնի վարիչներ, մարզի խոշոր կազմակերպությունների ներկայացիցչներ, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակից Սլավիկ Ալավերդյանը, ուսանող Սյուզաննա Միրզոյանը, շրջանավարտներ Ալբերտ Զուրաբյանը, Զարուհի Վարտանյանը, Նարեկ Սարդարյանը:

4

Պլենար նիստի ժամանակ ընթերցվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքերը, ելույթ ունեցան ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արխանգելսկի մարզպետի տեղակալ Վիկտոր Իկոննիկովը, «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, "РТ-Инвест Транспортные Системы" կազմակերպության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բոնդարենկոն:

5

Նրանք իրենց խոսքում ներկայացրին հայ-ռուսական համագործակցության հաջողված փորձը, հիմնական ուղղությունները, ՀՀ և ՌԴ վարչական միավորների ընդհանրությունները, խոսեցին համագործակցության նոր ուղղությունների, նախկինում չօգտագործված հնարավորությունների, նախատեսվող ծրագրերի մասին:

6

Ստորագրվեցին ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի 2018-2021թթ. միջոցառումների պլանը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ու Group-IB-ի միջև ՏՏ անվտանգության ոլորտում համագործակցության հուշագիրը:

7

Այնուհետև համաժողովի աշխատանքները շարունակվեցին թեմատիկ 5 կլոր սեղաններով:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներն ընդգրկված էին 5-րդ խմբում, որը կրում էր «Սոցիալական ցանցերի և թվային տարածության հանրահայտությունը որպես երիտասարդության որոշող գործոն» խորագիրը:

11

Այստեղ ելույթ ունեցան ՌԴ Դումայի պատգամավոր Եգոր Լիտվինենկոն, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության «Երիտասարդ գվարդիայի» միջազգային ուղղվածության ղեկավար Դարյա Շարովան, Հայ-ռուսական երիտասարդական միության նախագահի խորհրդական Գոռ Մարտիրոսյանը, Տավուշի փոխմարզպետ Տիգրան Թամրազյանը, «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար Տիգրան Շադունցը:

10

Տիգրան Թամրազյանը իր ելույթում ներկայացրեց «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակը և 2018թ. երիտասարդական մայրաքաղաք Իջևանի հնարավորությունները՝ հույս հայտնելով, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում Տավուշում կյանքի կկոչվեն համատեղ ծրագրեր:

8

Ընդմիջումների ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեին քննարկելու իրենց հուզող հարցերը:

12

Վերջում ամփոփվեցին համաժողովի աշխատանքները, և տրվեց տոնական ընթրիք:

13

Spread the article
©2024 All rights reserved.