2018թ. հունիսի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Դասախոս Restart» նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ պ.գ.թ., դոցենտ Դ.Թինոյանի և հ.գ.թ., դոցենտ Ա.Կոբելյանի հետ հանդիպում:

Կայացավ բուհի բարելավմանն ուղղված քննարկում

Ներկա էին մասնաճյուղի աշխատակիցներ՝ տնօրենի ԺՊ Ա. Վ. Ցուցուլյանի գլխավորությամբ:

Դ.Թինոյանը, ներկայացնելով նախաձեռնող խմբի կատարած աշխատանքը, նշեց, որ մեկ ամսվա ընթացքում կազմակերպվել են տարբեր բուհերի դասախոսների և ղեկավարությունների հետ հանդիպումներ, “Facebook” սոցիալական ցանցում քննարկումներ, որոնց շնորհիվ խմբավորվել են կրթական հաստատություններում առկա համակարգային հիմնախնդիրները:

Ա.Կոբելյանը ներկայացրեց բուհական համակարգի առողջացման համար նախաձեռնության մշակած նախնական ծրագիրը, որը ներկայացվելու է «Կրթության մասին նոր օրենքով» նախատեսվող փոփոխությունների ժամանակ՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի կարծիքը հաշվի առնելու նպատակով.

Կայացավ բուհի բարելավմանն ուղղված քննարկում

  1. Ֆինանսական և կադրային աուդիտ: Ֆինանսական աուդիտը թույլ կտա բացահայտել բուհերի ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը, իսկ կադրային աուդիտի միջոցով կբարձրանա գործի արդյունավետությունը և որակյալ կադրերի ընտրությունը, մասնավորապես՝ դասախոսների մասնագիտական շիֆրերի և դասավանդվող առարկաների համապատասխանությունը, պաշտոնի աձնագրերի առկայությունը և այլն:
  2. Դրույքաչափերի նվազեցում և ուսումնական բեռնվածության հաշվարկի նորմերի բարձրացում: Օրենքով նախատեսված դրույքաչափի ժամային տատանումը չպետք է լինի 700-1080 ժամ, այլ դրույքաչափը պետք է տատանվի 600-700 ժամի սահմաններում: Ուսումնական բեռնվածության հաշվարկի նորմերի բարձրացումը թույլ կտա տեղավորվել վերը նշված ժամային սահմաններում, որպես դրույք: Մասնավորապես պետք է ավելացնել կուրսային և ավարտական աշխատանքներին տրվող ժամաքանակը, դասախոսի ծանրաբեռնվածությունը հաշվարկել ոչ թե աշխատասենյակում գտնվելու ժամանակով կամ աշխատանքային օրերով, այլ ըստ կատարած աշխատանքի:
  3. Աշխատավարձերի բարձրացում: Ֆինանսական ու կադրային աուդիտի արդյունքում կավելանան հավելյալ միջոցներ, որոնց հաշվին էլ կբարձրանան աշխատավարձերը: Ըստ այդմ՝ պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմը կկարողանա լուծել կենցաղային խնդիրներ և աշխատել առավել արդյունավետ ու արժանապատիվ:
  4. Պաշտոնավարման ժամկետների կրճատում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այսօր բուհական համակարգում կարևոր պաշտոնները զբաղեցված են նույն անձանց կողմից տասնամյակներ շարունակ, որի արդյունքում կորչում է հետաքրքրությունը, ընկնում է աշխատանքի արդյունավետությունը, իրավիճակը խոչընդոտում է նոր կադրերի կայացմանը և երիտասարդ ռեսուրսների իրացմանը:
  5. Կառավարման համակարգի փոփոխություն: Կարևոր վարչական պաշտոնների և կարգերի վերանայում, երիտասարդացում:

Ներկաները համամիտ էին նախաձեռնության կողմից առաջ քաշված խնդիրներին, նշեցին որ ԵՊՀ ԻՄ-ում արդեն սկսվել են մասնաճյուղի բարելավմանն ուղղված աշխատանքները, և մասնաճյուղը հաճույքով կհամագործակցի «Դասախոս Restart» նախաձեռնության հետ:

Կայացավ բուհի բարելավմանն ուղղված քննարկում

Մասնաճյուղի աշխատակիցները նաև ներկայացրին իրենց առաջարկները, մասնավորապես առաջարկեցին ավելացնել ինքնուրույն աշխատանքների թիվը, խրախուսել գիտական և հասարակական ակտիվությունը (աշխատանք խորհուրդների, հանձնաժողովների կազմում, բուհից դուրս)՝ կադրային աուդիտի ժամանակ հաշվի առնելով ոչ միայն դասախոսների որակավորումը, այլև վերջին տարիներին կատարած և տպագրած աշխատանքները:

Կայացավ բուհի բարելավմանն ուղղված քննարկում

Spread the article
©2024 All rights reserved.