2018թ. հունիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ միջոցառում, որը նախաձեռնել էր մասնաճյուղի տնօրենությունը:

6

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների և մարմնակարթության ամբիոնի դասախոս Նվեր Ղարիբյանի հերթական ծանրակշիռ հաղթանակի՝ ուժային եռամարտի (փաուերլիֆտինգի) աշխարհի 2018թ. առաջնության չեմպիոն դառնալու առիթով:

4

2018թ. մայիսի 17-20-ին ուժային եռամարտի ՀՀ հավաքական թիմը հաջող էր հանդես եկել Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցած պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) պատանիների, երիտասարդների, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունում:

10

Պաուերլիֆտինգի ՀՀ հավաքական թիմը մրցավայր էր մեկնել 24 մարզիկներով (գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ) և նվաճել 13 մեդալ:

3

Մեծահասակների առաջնությունում աշխարհի չեմպիոններ դարձան Վարազդատ Հակոբյանը (67,5 կգ քաշային), Վիլյամ Սարոյանը (75 կգ քաշային), Արամ Խաչատրյանը (90 կգ քաշային), Հրաչ Գուլոյանը (100 կգ քաշային):

110 կգ քաշային կարգում էլ աշխարհի չեմպիոնական տիտղոսը նվաճեց  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտակարգ իրավիճակների և մարմնակարթության ամբիոնի դասախոս Նվեր Ղարիբյանը:

1

Գոռ Խաչատրյանը (75 կգ քաշային) դարձավ առաջնության արծաթե, իսկ Արթուր Առաքելյանը (90 կգ քաշային)՝ բրոնզե մեդալակիր: 

Երիտասարդների առաջնությունում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացան Դավիթ Պետրոսյանը (75 կգ քաշային), Անդրանիկ Մինասյանը (75 կգ քաշային) և Դավիթ Ավետիքյանը (90 կգ քաշային), իսկ Ռոբերտ Օրդինյանը (110 կգ քաշային) արժանացավ արծաթե մեդալի: 

2

Ուժային եռամարտի ՀՀ պատանիների հավաքականի անդամներ Տիգրան Մաթևոսյանը (44 կգ քաշային), Նորիկ Կարապետյանը (60 կգ քաշային), Անդրանիկ Ասատրյանը (82,5 կգ քաշային), Ժասմին Հայրապետյանը (56 կգ քաշային), Դավիթ Պապյանը (44 կգ քաշային) և Էրիկ Խաչատրյանը (60 կգ քաշային) դարձան ոսկե, իսկ Կարեն Առաքելյանը (82,5 կգ քաշային)՝ արծաթե մեդալակիրներ: 

1

Վետերանների մրցապայքարում չեմպիոններ դարձան Արարատ Շահինյանը (82,5 կգ քաշային), Գևորգ Դավթյանը (110 կգ քաշային), Գագիկ Սարոյանը (125 կգ քաշային), Հովհաննես Յազիչյանը (100 կգ քաշային) և Արամ Խաչատրյանը (90 կգ քաշային), ով սահմանեց աշխարհի նոր ռեկորդ, իսկ 82,5 կգ քաշային Արթուր Ավետիսյանը դարձավ առաջնության արծաթե մեդալակիր (տե՛ս http://www.minsportyouth.am/noroutyounner/hay-ouzhayin-eramartikneri-hajogh-mrcelouy.html):

5

Փառավոր հաղթանակի առթիվ մեր դասախոսին՝ աշխարհի գավաթի 2-րդ մրցանակակիր (2016), Եվրոպայի եռակի չեմպիոն (2016, 2017, 2018), աշխարհի չեմպիոն (2018), ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Նվեր Ղարիբյանին, շնորհավորանքի, գնահատանքի և երախտիքի խոսքեր ասացին մասնաճյուղի փոխտնօրեն Ա. Վ. Ցուցուլյանը, միջոցառմանը ներկա համալսարանականները:

9

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից Ա.Վ.Ցուցուլյանը հուշանվեր և դրամական պարգև հանձնեց Ն.Ղարիբյանին՝ նրան մաղթելով  նոր հաղթանակների բերկրանքը ճաշակելու, չեմպիոնական բարձունքները նվաճելու բազում առիթներ՝ թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես մարզիչ (այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի սաների մարզիչ):    

7

Ելույթ ունեցավ Ն.Ղարիբյանը, ջերմ ընդունելության, շնորհավորանքների ու գնահատանքի համար շնորհակալություն հայտնեց տնօրենությանը՝ մասնավորապես նշելով. «Այնքա՜ն պատվաբեր է նման ընդունելությունը, նման վերաբերմունքն ու  գնահատականի արժանանալը... Այս ամենն ինձ ավելի է պարտավորեցնում: Մինչև այժմ ես որոշել էի, որ սա մարզական իմ վերջին մրցաշարը կլինի՝ շարունակելով, սակայն, իմ մարզչական գործունեությունը, քանի որ ունեմ լավ սաներ՝ արդեն իսկ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ և սպորտի վարպետներ, բայց սա ևս մեկ անգամ ինձ պարտավորեցրեց, որ ես շարունակեմ իմ մարզական կարիերան... Դարձյալ շնորհակալ եմ ինձ գնահատելու և այս ջերմ վերաբերմունքին արժանացնելու համար...»:

8

Spread the article
©2024 All rights reserved.