ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ամենամյա 10-րդ «ԵՊՀ օլիմպիադա-2018»-ին մասնակցել էին Տավուշի մարզի 30 դպրոցների ավելի քան 300 աշակերտներ:

Նրանցից 45-ը հաղթահարել էր մարզային 1-ին փուլի փորձությունը և մասնակցել  2-րդ փուլին, որն անց էր կացվել ԵՊՀ-ում:

Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ I կարգի դիպլոմների արժանացան՝

  1. Մոսինյան Սուսաննան (Այրումի միջն. դպրոցի 12-րդ դասարան) - գերմաներեն առարկայից,
  2. Զաքարյան Ինեսան (Դիլիջանի ավագ դպրոցի 11-րդ դասարան) - անգլերեն առարկայից,
  3. Դանիելյան Ինեսսան (Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարան) - հայոց լեզու և գրականություն առարկայից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի կողմից կազմակերպվեցին հանդիպումներ բոլոր այն դպրոցներում, որոնցում սովորող դպրոցականները հաջողությամբ էին մասնակցել օլիմպիադային և ցուցաբերել բարձր արդյունքներ: Հանդիպումների ընթացքում դիպլոմներ, արժեքավոր գրքեր և պատվոգրեր հանձնվեցին օլիմպիադայի ընթացքում բարձր միավորներ ստացած աշակերտներին:

Կողբի դպրոցի պարգևատրում

Լավագույն մասնակցության և բարձր առաջադիմության համար ԵՊՀ ռեկտորի կողմից հատուկ շնորհակալագրով պարգևատրվեցին Դիլիջանի ավագ, Կողբի թիվ 2 և Գետահովիտի միջնակարգ դպրոցները:

Կողբի դպրոց

Լուսանկարներ
Spread the article
©2024 All rights reserved.