- Main
- Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն
2018թ. մայիսի 21-ին «Արտակարգ իրավիճակների հոգեբանություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչություն:
Մեր ուսանողները հանդիպեցին փրկարարների, համակարգի տարբեր բաժինների աշխատակիցների հետ:
Նրանք ուսանողներին ներկայացրին իրենց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, իրենց առօրյան համակարգում, ապա ցուցադրեցին փրկարարական անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, մեքենաներն ու հագուստը:
Ներկայացվեց փրկարարական աշխատանքի բնույթը, հոգեբանական և ֆիզիկական առումներով դրա բարդությունը:
Զրույցի ընթացքում հարցեր ծագեցին փրկարարների հոգեբանական վիճակների վերաբերյալ, թե արդյոք նրանք, տարբեր արտակարգ իրավիճակներում գործ ունենալով ամենատարբեր բացասական երևույթների ու դժբախտ դեպքերի, մինչև անգամ մահվան հետ (առանց տարիքային և սեռային սահմանափակման), կարողանում են հեշտությամբ հաղթահարել այդ ապրումները:
Փրկարարները պատասխանեցին, որ իրավիճակի տարածք մեկնելուց առաջ քիչ թե շատ հոգեբանորեն պատրաստվում են ծայրագույնին: Նրանք ցանկություն հայտնեցին, որ լինի համագործակցություն հոգեբանների հետ, մասնագետների կողմից տրվի հոգեբանական խորհրդատվություն:
Համալսարանականները սիրով իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցության և փոխաջակցության հարցում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր տեսական գիտելիք ամրապնդվում է փորձի և պրակտիկայի շնորհիվ:
Ուսանողները երախտագիտություն արտահայտեցին Տավուշի մարզային փրկարարական վարչության անձնակազմին, իրենց դասախոսին և բոլոր կազմակերպիչներին՝ ճանաչողական բովանդակալից այցի համար: