2018թ. ապրիլի 17-ից մայիսի 19-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ՝ հետևյալ ծրագրով.
- Ստորաբաժանումները` ամբիոններ:
- Հիմնավորումը` տնօրենի 2018թ. ապրիլի 09-ի՝ N86 §13 հրամանը:
- Աուդիտի անցկացման ժամանակահատվածը` ապրիլի 17-ից մայիսի 19-ը:
- Աուդիտի ենթակա գործընթացները.
- ամբիոնի գործունեության պլանավորում և իրականացում,
- գիտական գործունեություն,
- ամբիոնի գործունեության բարելավմանն ուղղված քայլեր,
- ամբիոնի հաշվետվողականություն:
Ապրլի 17-ին ամբիոններին է ուղարկվել ստուգվելիք փաստաթղթերի ցանկը:
3 աշխատանքային օրվա ընթացքում ամբիոնների գործավարները առանձնացրել են անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը:
Տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կազմվել են աուդիտ իրականացնող աշխատանքային փոքր խմբեր և ժամանակացույց:
Աշխատանքային խմբերը շրջել են ամբիոններով և ստուգել անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի առկայությունը:
Աուդիտի ընթացքում ամբիոնների վարիչները պատասխանել են ամբիոնային գործունեությանը վերաբերող հետևյալ հարցերին.
- Ի՞նչ եք հիմք ընդունել ամբիոնի տարեկան աշխատանքային պլանը կազմելիս:
- Որքանո՞վ է ձեր ամբիոնի տարեկան աշխատանքային պլանը համահունչ ԵՊՀ ԻՄ-ի ՌԾ-ին:
- Քննարկվե՞լ է արդյոք ամբիոնում՝ ըստ ՌԾ-ի կատարողականի:
- Թվարկե՛ք ամբիոնի նիստերում հիմնական քննարկվող հարցերը:
- Նիստի օրակարգը ինչպե՞ս է իրազեկվում ամբիոնի անձնակազմին:
- Քննարկվե՞լ են արդյոք դասախոսների անհատական պլանները և/կամ հաշվետվությունները ամբիոնի նիստերում և ինչ որոշումներ են ընդունվել, նշեք դրանցից մի քանիսը:
- Որքանո՞վ է փոխկապակցված ամբիոնի պրոֆեսորադասախոսակն կազմի անհատական պլանները ամբիոնի տարեկան աշխատանքային պլանի հետ:
- Մասնակցո՞ւմ են արդյոք ամբիոնի բոլոր դասախոսները ամբիոնի տարեկան հաշվետվության քննարկմանը և ի՞նչ մեխանիզմով:
- Նշել ամբիոնի և ԿԾՊ-ի համագործակցության գործող մեխանիզմները:
- Ինչքանո՞վ է ԿԾՊ-ն նպաստում ամբիոնի գործունեության բնականոն գործունեությանը:
- Քանի՞ ԿԾ նախագիծ է քննարկվել ամբիոնում/նշել անվանումները/:
Աուդիտի ընթացքում իրականացվել է խորհրդատվություն ամբիոններին:
Ներքին աուդիտ իրականացրած աշխատանքային խումբն առաջիկայում կվերլուծի տվյալները, կկազմի եզրակացություն և առաջարկությունների փաթեթ կներկայացնի տնօրենին: