- Main
- Մեր դասախոսները մասնակցեցին «Ֆրանսերենը միջմշակութային հաղորդակցության համտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովին
2018թ. ապրիլի 19-ին՝ Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի միջոցառումներին ընդառաջ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնը կազմակերպել էր «Ֆրանսերենը միջմշակութային հաղորդակցության համտեքստում» թեմայով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովին մասնակցում էին մի շարք գիտական հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից և Վրաստանից։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից գիտաժողովին մասնակցում էին Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ Մանե Աղբալյանը և Թինա Ամիրաղյանը:
Մանե Աղբալյանը հանդես եկավ «Միջմշակութային գործոնի դերը օտար լեզվի դասավանդման մեջ» թեմայով զեկուցմամբ:
Թինա Ամիրաղյանը ներկայացրեց «Մեղմասացությունների զուգորդական դաշտերը ֆրանսերենում և հայերենում» թեմայով զեկուցում:
Միջազգային գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկուցումներով փորձեցին լուսաբանել ֆրանսերենի դերը միջմշակութային համտեքստում։
Գիտաժողովին ներկայացված զեկուցումների թեմաները բավականին հետաքրքիր էին և արդիական:
Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում գիտաժողովի բոլոր մասնակիցները զեկուցողներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, արտահայտեցին իրենց տեսակետները:
Վերջում ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի կողմից մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, հյուրերին նաև նվերներ: