- Main
- Վալանսի Մաեստրիս համալսարանի տնօրեն Ֆիլիպ Կարտիենի նամակը ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանին
2018թ. ապրիլի 1-24-ը Վալանսի «Հայ մշակութային ժառանգության կենտրոնի բարեկամներ» ասոցիացիայի և ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի հրավերով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները («ՖԼԳ» 4-րդ կուրսի ուսանողուհիներ Անուշ Փաշինյանը, Մերի Գասպարյանը, Սերինե Մատինյանը և 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Եգանյանը)՝ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, ասիստենտ Աիդա Մարդանյանի ղեկավարությամբ և դասախոս Աշխեն Քարտաշյանի ուղեկցությամբ, Ֆրանսիայի Վալանս քաղաքի Մաեստրիս համալսարանում անցնում էին վերապատրաստման դասընթացներ:
Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքի Մաեստրիս համալսարանի (դպրոցի) տնօրեն Ֆիլիպ Կարտիեն նամակ հղեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանին.
Պարոն տնօրեն,
Ձեր համալսարանի ուսանողների այցը բարեհաջող սկսված է, և հույս ունենք, որ այն համապատասխանում է նրանց սպասումներին:
Մենք գործի ենք դրել մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանց այցը հագեցած լինի և՛ կրթական և՛ մշակութային ասպեկտներով:
Մենք նրանց ինտեգրել ենք տարբեր բաժիններում և տարբեր մակարդակների խմբերում, որպեսզի նրանք կարողանան գնահատել մեր դասավանդման մեթոդները:
Վալանսի և նրա շրջակայքի մշակութային ժառանգությունը ճանաչելու նպատակով մենք նրանց համար բազմաթիվ միջոցառումներ և այցելություններ ենք կազմակերպել:
Մենք իսկապես գնահատում ենք ձեր ուսանողներին և դասախոսներին, որոնք հետաքրքրված են, ըմբռնող և խանդավառված: Այս փոխանակությունը փոխադարձաբար դրական էր:
Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կկարողանանք շարունակել փոխանակությունները հետագա տարիներին:
Բարեհաճեցեք ընդունել մեր հարգալից ողջույնները` ապագայում հանդիպելու ակնկալիքներով:
Ֆիլիպ Կարտիե
Վալանսի Մաեստրիս համալսարանի (դպրոցի) տնօրեն
18.04.2018