- Main
- ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները մասնակցեցին վերապատրաստման դասընթացի
2018թ. մարտի 26-27-ին ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ Ք.Հարությունյանը, Ա.Սիմոնյանը, Ն.Գասպարյանը, Զ.Անտոնյանը մասնակցեցին անգլերեն դասավանդողների համար «Մանմար» հրատարակչատան կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացի:
Վերապատրաստմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության` անգլերեն լեզվի բազմաթիվ դասախոսներ և ուսուցիչներ:
Երկօրյա դասընթացը վարում էին բրիտանացի մասնագետներ Վոն Ջոնսը և Ֆիլ Ուորվիքը:
Վոն Ջոնսը ավելի քան 30 տարի դասավանդել է Ֆրանսիայում, Ճապոնիայում, Իսպանիայում և վարում է վերապատրաստման դասընթացներ ամբողջ աշխարհում: Այժմ ապրելով Օքսֆորդում` նա դասավանդում է անգլերեն և գրում դասագրքեր: Նրա հեղինակած դասագրքերի թվում է “Focus” դասագրքերի շարքը, որը լայն կիրառություն ունի նաև Հայաստանում: Ջոնսը Սյու Քեյի հետ համահեղինակությամբ է գրել այդ գրքերը, որոնք հրատարակվել են հայտնի “Pearson” հրատարակչության կողմից:
Վերապատրաստման ընթացքում Վոն Ջոնսը ներկայացրեց միջոցներ, որոնք կօգնեն անհրաժեշտ բառապաշարի դասավանդմանը:
Ֆիլ Ուորվիքը ավելի քան 20 տարի անգլերեն է դասավանդել Բրազիլիայում, Չինաստանում, Իտալիայում և Արգենտինայում: Այժմ նա մասնավոր լեզուների դպրոցի տնօրեն է Չեխիայում, Միացյալ Թագավորության դեսպանատան կողմից կազմակերպվող ամառային դպրոցների համակարգող է, ինչպես նաև CELTA դասընթացների դասավանդող և քննող:
Վերապատրաստման ժամանակ Ֆիլ Ուորվիքը խոսեց այն միջոցների մասին, որոնք կօգնեն սովորեցնել ուսանողներին խոսել և հաղորդակցվել անգլերենով:
Երկօրյա դասընթացն անցավ շատ ակտիվ և անմիջական մթնոլորտում: