- Main
- Մեր ուսանողները «Ամենախելացի ֆրանկոֆոն 2018» ինտելեկտուալ խաղում
2018թ. մարտի 23-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ միջբուհական մրցույթ՝ «Ամենախելացի ֆրանկոֆոն 2018» ինտելեկտուալ խաղը, որը նախաձեռնել էր Մայր բուհը:
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին ԵՊՀ-ի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական, Ֆրանսիական, Մանկավարժական համալսարանների ուսանողները:
Խաղն անցկացվեց երեք փուլով. առաջին փուլում տրվեցին ֆրանսիական քաղաքակրթությանը, երկրորդ փուլում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, ֆրանկոֆոն գործիչներին վերաբերող, իսկ երրորդ փուլում` տրամաբանական հարցեր:
ԵՊՀ ԻՄ-ից միջբուհական մրցույթին մասնակցում էին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Լուսյա Ղալթախչյանը, էմմա Շահնազարյանը և նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Փաշինյանը:
Մեր մասնակիցները փայլուն ներկայացան խաղին՝ լինելով առաջատար առաջին և երկրորդ փուլերում, փոքր-ինչ զիջելով երրորդում:
Անուշ Փաշինյանը և Լուսյա Ղալթախչյանը անցան եզրափակիչ` գրավելով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները:
Մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով և լրագրերով, իսկ եզրափակիչ անցած մասնակիցները նաև գրքերով: