Պրակտիկան ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է, որը հնարավորություն է տալիս ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում, ձեռք բերել մասնագիտական հմտություններ, կարողություններ ու փորձառություն: Պրակտիկայի տեսակը, տևողությունը և ժամկետները սահմանվում են համապատասխան կրթական ծրագրով: Բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողները, մասնագիտությամբ պայմանավորված, կարող են անցնել ուսումնական (ճանաչողական, դաշտային, էքսկուրսիոն, թանգարանային և այլն) և մասնագիտական (արտադրական, մանկավարժական) պրակտիկաներ, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողները` միայն մասնագիտական պրակտիկա:

Ուսումնական պրակտիկա

Ուսումնական պրակտիկան կազմակերպվում է բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար, նպատակն է ամրապնդել և խորացնել ուսումնառության ընթացքում ուսանողի ձեռք բերած տեսական գիտելիքները՝ նպաստելով մասնագիտական կարողությունների ու հմտությունների ձևավորմանը:

Ուսումնական պրակտիկան ունի ճանաչողական գործառույթ: Կրթական ծրագրի կարիքներից ելնելով տարբեր աշխատանքների կատարմամբ (տեղեկատվության հավաքագրում, համակարգում, վերլուծում, ստեղծագործական աշխատանքների կատարում) ուսանողը ձեռք է բերում ճանաչություն՝ ուղղված հետագա մասնագիտական գործունեությանը: 

Ուսումնական պրակտիկան կարող է անցկացվել ինպես համալսարանում, այնպես էլ դրանից դուրս` կախված մասնագիտության կրթական ծրագրի մեջ ներառված ուսումնասիրվող օբյեկտների առանձնահատկություններից:

Ուսումնական պրակտիկայի ամբողջ ընթացքն արձանագրվում է ուսանողի օրագրում:

Image

Ուշադրություն 

Ուսումնական պրակտիկան չանցած ուսանողը կուտակում է ակադեմիական պարտք, որը վճարովի հիմունքներով այն կարող է անցնել և հանձնել ստուգարքը մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը՝ ակադեմիական պարտքերի մարման կարգին համապատասխան:

Իր մասնագիտությամբ աշխատող ուսանողը կարող է մասնագիտական պրակտիկան անցնել աշխատավայրում՝ ներկայացնելով համապատասխան տեղեկանք։

Մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է e-learning հարթակի միջոցով։  Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում պրակտիկայի վայրում ստացված տեղեկատվությունը և կատարված առաջադրանքներն ուսանողն ամփոփում է հաշվետվությամբ։ Պրակտիկայի ավարտին ուսանողը ներկայացնում է հաստատության պատասխանատու անձի կողմից տրված կարծիք և բնութագիր: 

Image

Ուշադրություն 

Մասնագիտական կամ մանկավարժական պրակտիկան չանցած ուսանողը հեռացվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

Մանկավարժական պրակտիկա

Մանկավարժական պրակտիկան հաջորդայնության և շարունակականության սկզբունքով կազմակերպվում է բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար, իրականացվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ պրակտիկայի կազմակերպման պայմանագիր ունեցող հանրակրթական դպրոցներում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և պրակտիկայի վայր հանդիսացող հաստատության կողմից նշանակված ղեկավարների հսկողությամբ և անմիջական աջակցությամբ, նպատակն է զարգացնել ուսանողների մանկավարժական գործունեություն իրականացնելու կարողություններն ու հմտությունները։

Իր մասնագիտությամբ աշխատող ուսանողը կարող է մանկավարժական պրակտիկան անցնել աշխատավայրում՝ ներկայացնելով համապատասխան տեղեկանք։

Մանկավարժական պրակտիկան կազմակերպվում է e-learning հարթակի միջոցով։ Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում պրակտիկայի վայրում ստացված տեղեկատվությունը և կատարված առաջադրանքներն ուսանողն ամփոփում է հաշվետվությամբ։ Պրակտիկայի ավարտին ուսանողը ներկայացնում է հաստատության պատասխանատու անձի կողմից տրված կարծիք և բնութագիր:

Image

ԿԱՐԵՎՈՐ

Պրակտիկաները գնահատվում են ստուգարքի ձևով: Պրակտիկայի ղեկավարը «Ստուգված» նշում է այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային և կատարել է առաջադրանքները:

©2024 Все права защищены.