- Главная
- Մեկնարկել է 2024-2025 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության գործընթացը
Սիրելի՛ դիմորդ, 2024 թ. ապրիլի 18-ից մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա բակալավրիատի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Դիմում-հայտերը լրացնելու համար այցելեք www.dimord.am կայք և հետևեք Առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման տեսանյութում տրվող հրահանգներին:
Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:
ԳԹԿ-ի անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Այս տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իրականացնում է առկա ուսուցման ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով.
Հիշեցում.
1-ին և 2-րդ փուլերի հայտերի լրացման ընթացքում դիմորդը ոչ մի հարցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով չի այցելում:
Այն դիմորդները, որոնք ս.թ. միասնական քննությունների 1-ին փուլում (հունվար-փետրվար) մասնակցել են միասնական քննություններին և ցանկանում են մասնակցել առկա մասնագիտությունների ցանկով միասնական քննությունների 2-րդ (հունիս) փուլին, պետք է մուտք գործեն dimord.am կայք այն էլ․ փոստի հասցեով և գաղտնաբառով, որով գրանցվել են dimord.am կայքում 1-ին (հունվար-փետրվար) փուլում:
1-ին փուլով (ընդունելության կարգի 14-րդ կետ) դիմող դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ) են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մինչև ս.թ. մայիսի 10-ը ներառյալ, մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ 2-րդ փուլով (ընդունելության կարգի 15-րդ կետ) դիմողները՝ ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17:00-ն:
Ներբուհական քննությունների անցաթուղթ տրամադրում է բուհը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդները դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն ստանալու են հեռախոսազրույցի միջոցով՝ զանգահարելով 096987654 (VivaCell), 096557556 (Beeline) հեռախոսահամարներով՝ ԵՊՀ ԻՄ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վ․ Աղաբաբյանին:
Նախատեսված է նաև առանձին էլեկտրոնային փոստի հասցե՝ vahan.aghababyan@ysu.am, որի միջոցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդը կարող է իր հարցերն ուղղել գրավոր եղանակով: Նշված կապի միջոցները գործում են միայն դիմում-հայտերի ընդունման համար վերոնշյալ ժամկետներում և սահմանված աշխատանքային օրերին ու ժամերին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունված դիմորդները օգոստոսի 27-ից մինչև օգոստոսի 30-ը ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողով պետք է ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը:
Պահանջվող փաստաթղթերն են.
Ուշադրություն.
«Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի ներբուհական քննության համար նախատեսված 3000 դրամ գումարը պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ հետևյալ հաշվեհամարին՝ 2476100170940000:
Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:
Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը և մասնագիտությունը: Դիմորդը բանկում կատարած վճարման անդորրագիրը պահպանում և ներկայացնում է ներբուհական քննության ժամանակ:
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի՝ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքները տե՛ս այստեղ:
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության կարգը տե՛ս այստեղ:
ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա առկա ուսուցման մասնագիտությունների ցանկը տե՛ս այստեղ: