Ուսումնական պրակտիկա
Ուսումնական պրակտիկայի նպատակն է՝
Ուսանողներին հնարավորություն տալ
- հավաքագրել, դասակարգել, վերլուծել, համադրել և գնահատել պրակտիկայի օբյեկտներին վերաբերվող մասնագիտական տեղեկույթը,
- կատարել խմբային, անհատական, կազմակերպչական աշխատանքներ,
- ընդլայնել ու զարգացնել մասնագիտական աշխարհայացքը, հմտություններն ու կարողությունները:
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
Ստուգարք՝ հիմնված անհատական հաշվետվության կազմման և պաշտպանության վրա:
Պրակտիկան իրականացվում է 4-րդ կիսամյակում։
Մասնագիտական պրակտիկա
Մասնագիտական պրակտիկայի նպատակն է՝
Ուսանողներին հնարավորություն տալ
հնարավորություն ընձեռել ակադեմիական ուսուցման ընթացքում ձեռք բերված գիտելիքները կիրառել գործնականում՝ աշխատանքային միջավայրում,
ամբողջացնել ակադեմիական գիտելիքները և մասնագիտական հմտությունները,
զարգացնել մասնագիտական աշխատանքային հմտությունները,
ծանոթանալ պոտենցիալ գործատուներին,
ձեռք բերել աշխատանքային փորձ, 6. ձեռք բերել անհրաժեշտ տեղեկույթ ավարտական աշխատանքների կատարման համար։
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
Ստուգարք՝ հիմնված անհատական հաշվետվության կազմման և պաշտպանության վրա:
Պրակտիկան իրականացվում է 8-րդ կիսամյակում։