- Главная
- Այսօր Կրթության միջազգային օրն է
Հունվարի 24-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով 2018 թ. դեկտեմբերի 3-ին հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի:
Ըստ այս հռչակման՝ հասարակության լիարժեք անդամ դառնալու և կայուն զարգացմանը մասնակից լինելու համար կրթությունն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոց է:
Կրթությունը ոչ միայն մարդու իրավունքն է՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածում, այլև անհրաժեշտ նախապայման Կայուն զարգացման նպատակների իրականացման համար:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության անունից Կրթության միջազգային օրվա առիթով շնորհավորում ենք ոլորտի բոլոր պատասխանատուներին և ներկայացուցիչներին այն համոզմունքով, որ կրթությունն է այն ամենահզոր զենքը, որով կարելի է վերափոխել աշխարհը, կառուցել գիտելիքահենք արտադրություն և կիրթ հասարակություն, հասնել տեխնոլոգիական առաջընթացի և համընդհանուր բարօրության:
Այդ գործում հաջողություն ունենալու համար շատ կարևոր են յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու ներդրումը, հետևողական աշխատանքն ու նվիրումը…