ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները «Կառավարման հոգեբանություն» դասընթացի շրջանակներում իրականացրել են հետազոտություններ Ենոքավանի «Ապագա ռեզորթ»-ում և «Yell  Extreme Park»-ում:

Նրանց ուղեկցել է Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Պողոսյանը:

Հետազոտության նպատակն էր ծանոթանալ կազմակերպությունների կառուցվածքին, կորպորատիվ մշակույթին, արժեքներին, խրախուսման մեթոդներին:

Ուսանողներն ուսումնասիրել են աշխատակիցների պաշտոնական պարտականությունները, մոտիվացիան աշխատանքում, անձնային առանձնահատկությունները և այլն:

Նրանք հնարավորություն են ունեցել գործնականում կիրառելու տեսական գիտելիքները և հոգեբանական հետազոտության մեթոդների կիրառության միջոցով յուրացրել են կառավարման հոգեբանության դերն ու նշանակությունը կազմակերպություններում:

Опубликовать материал
©2023 Все права защищены.