2021թ. դեկտեմբեր-փետրվար ամիսներին “Digital wave” ընկերության ներկայացուցիչներ Արտաշես Թովմասյանի և Կիմ Սարոյանի նախաձեռնությամբ դարձյալ կիրականացվեն ծրագրավորման անվճար դասընթացներ, որոնց նպատակն է ծրագրավորողների տեղական թիմերի (այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտների և ուսանողների հիման վրա)  ձևավորումը և կազմակերպությունում նրանց աշխատանքով ապահովումը:

Ինչպես հիշում ենք, 2019թ. սեպտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացել էր հանդիպում, որի ընթացքում քննարկվել էին մասնաճյուղի հեռանկարները մարզի զարգացման տեսլականի ներքո, մասնավորապես՝ ուրվագծվել էին ծրագրավորման ոլորտի գործատուների հետ ԵՊՀ ԻՄ-ի համագործակցության հնարավոր եզրերը այստեղ: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերապատրաստումները և նոր թիմերի ձևավորումը կրելու էին պարբերական բնույթ:

Վերապատրաստման դասընթացներն սկսելուց առաջ մասնակցել ցանկացողները նախ լրացնում են հայտադիմում, ապա մասնակցում են թեստային աշխատանքի և հարցազրույցի, որոնց արդյունքների հիման վրա էլ ընտրվում են դասընթացի մասնակիցները:

ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում իրականացվեց թեստային աշխատանք հայտադիմում լրացրած մասնակիցների հետ, որին հաջորդեց հարցազրույցը:

 “Digital wave” ընկերության թիմի ղեկավար և հարցազրույցը վարող Ժորա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի հայտագրված մասնակիցներից հարցազրույցի են հրավիրվել 17-40 տարիքային խմբի ներկայացուցիչները: Նախորդ դասընթացից ընտրվել էր 10 մասնակից, ովքեր թիմի անդամ են, աշխատում են կազմակերպությունում: Ցանկություն կար՝ ընդլայնելու թիմը:

Այս անգամ կիրականացվեն անվճար վերապատրաստումներ՝ HTML, CSS, JavaScript ծրագրերի վերաբերյալ:

Դասընթացները կվարեն “Digital wave” ընկերության աշխատակիցներ Լինա Մկրտումյանը և Վոլոդյա Մելքումյանը:

Опубликовать материал
©2023 Все права защищены.