2021թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մ.Օթարյանը, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ, «Պատմություն» մասնագիտության ուսանողներ:

Հայտնի է, որ ԵՊՀ-ում  դեկտեմբերի 4-ին՝ հայ անվանի պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանի ծննդյան օրը, 2012 թվականից ի վեր նշվում  է որպես Պատմաբանի օր:

Միջոցառման նպատակն էր վերհանել տոնի խորհուրդը, ընդգծել «Պատմություն» մասնագիտության կարևորությունը, պատմաբանի դերն ու նշանակությունը:

«Պատմություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ ներկայացրին մասնագիտական թեմաներով զեկուցումներ, որոնցում անդրադարձան ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի և ԵՊՀ ԻՄ-ի պատմության ամբիոնի հիմնադրմանը և անցած ուղուն, մի քանի հայ նշանավոր պատմաբանների (Հակոբ Մանանդյան, Լեո, Հրաչիկ Սիմոնյան, Արտակ Մովսիսյան):

Այնուհետև ելույթ ունեցավ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով պատմաբաններին, խոսելով նրանց առաքելության մասին, ազգերի գոյատևման հարցում ընդգծելով անկախության դերն ու նշանակությունը:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում ևս պատմաբանները շնորհավորեցին իրար մասնագիտական տոնի առթիվ:

 

Опубликовать материал
©2024 Все права защищены.