2021թ. hոկտեմբերի 21-ին «Հայաստանի աշխարհագրություն» և «Բուժ-առողջարարական զբոսաշրջություն» դասընթացների շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների գործնական պարապմունքներն իրականացվեցին դաշտային պայմաններում:

Գործնական աշխատանքների իրականացման համար ուսանողները Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի մ.գ.թ., ասիստենտ Հ.Ազիզյանի, ասիստենտ Պ.Ասիլբեկյանի և դասախոս Ս.Սաֆարյանի ուղեկցությամբ այցելեցին Գոշի լիճ:

Պ.Ասիլբեկյանն ուսանողներին ներկայացրեց Գետիկի հովտի բնական պայմանները, լեռնագրական առանձնահատկությունները, ռեկրեացիոն ռեսուրսները, դրանց օգտագործման առկա վիճակը և հեռանկարները: «Հայաստանի աշխարհագրություն» դասընթացից ուսանողներին հանձնարարված աշխատանքներից մի քանիսը վերաբերում էր Գետիկի հովտին և «Դիլիջան» ազգային պարկին: Հետազոտական բաղադրիչ պարունակող տվյալ դասընթացի  շրջանակներում ուսանողների ստացած տեսական գիտելիքները համադրվեցին գործնականի հետ:

Հ.Ազիզյանն ուսանողներին ներկայացրեց տեղանքի բուժ-առողջարարական ռեկրեացիոն ռեսուրսները, տեղանքում տվեց դրանց բնութագիրը, բացատրեց տեղանքի միկրոկլիմայական առանձնահատկությունները և այլն:

Ուսանողները Գոշի լճի վերաբերյալ ներկայացրին համառոտ տեղեկատվություն՝ ըստ նախապես հանձնարարված պլանի:

Գործնական աշխատանքը հետաքրքիր էր և ուսանելի: Ուսանողները շատ գոհ էին դրա անցկացման ձևից:

Опубликовать материал
©2024 Все права защищены.