- Главная
- Կայացավ հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկում
2021թ. սեպտեմբերի 17-ին կայացավ 2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկում, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:
Քննարկումը վարեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները:
Ա.Մակարյանը ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կողմից իրականացվել է հարցում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների և հետազոտություն իրականացրած ուսանողների հետ, հարցման արդյունքներն ուղարկվել են ամբիոններ, և դասախոսները կարող են ծանոթանալ դրանց:
Քննարկմանը մասնակցող այն դասախոսները, ովքեր նախորդ ուստարում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացներ էին վարել, իրենց լավագույն փորձը փոխանցեցին այն դասախոսներին, ովքեր այս տարի առաջին անգամ էին ղեկավարելու հետազոտական աշխատանքներ:
Առաջարկվեց պարբերական դարձնել հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ քննարկումները՝ նրանց առաջարկներին, հաջող փորձին ու իրականացրած աշխատանքներին ծանոթանալու նպատակով: