- Главная
- ԵՊՀ ԻՄ-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
2021թ. օգոստոսի 13-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա․Մակարյանի, և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ ի դեմս գլխավոր քարտուղար Վ․Պետրոսյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրի կնքմանը, որը տեղի ունեցավ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, մասնակցում էին ՀՀ ԿԲ-ի և ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական Վահագն Գրիգորյանը, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանը, Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի անձնակազմի և կորպորատիվ մշակույթի վարչության պետ Նարինե Մալաքյանը, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարի օգնական Սյուզան Մկրտչյանը։ Ներկա էին նաև մասնաճյուղում դասավանդող Մակրոտնտեսական դեպարտամենտի տնտեսական հետազոտությունների վարչության ֆինանսական կայունության հետազոտությունների բաժնի պետ Ալեքսանդր Շիրխանյանը, Մակրոտնտեսական դեպարտամենտի վիճակագրության վարչության դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնի պետ Արթուր Ղալթախչյանը, Մակրոտնտեսական դեպարտամենտի վիճակագրության վարչության տնտեսագետ, վիճակագիր Կարեն Պողոսյանը, Մակրոտնտեսական դեպարտամենտի վիճակագրության վարչության դրամավարկային և ֆինանսական վիճակագրության բաժնի տնտեսագետ, վիճակագիր Շաքե Տիտանյանը, Մակրոտնտեսական դեպարտամենտի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժնի ֆինանսական վիճակագիր Արմինե Հարությունյանը։ ԵՊՀ ԻՄ-ը ներկայացնում էին տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գայանե Ավետիսյանը, «Ֆինանսներ» կրթական ծրագրի ղեկավար Անուշ Սարիբեկյանը։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը՝ նշելով, որ արդեն մի քանի տարի է, ինչ համատեղ աշխատանքներն ընթանում են։ Փաստաթղթավորումն իրականացվում է հիմա, երբ վստահություն է ձեռք բերվել, որ մասնաճյուղն էլ նույն մոտեցումներն ունի կրթության բովանդակության, կազմակերպման և ակադեմիական ազնվության սկզբունքների պահպանման հարցերում։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր ելույթի խոսքում կարևորեց երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ունի մեծ սպասելիքներ․ քանի որ ծրագիրը կազմված է առաջավոր բուհերի օրինակով, ակնկալում է նոր որակի մասնագետների ձևավորում՝ մասնագիտական խորը գիտելիքներով և լայն աշխարհայացքով։ Կենտրոնական բանկի նախագահը նաև հավելեց, որ այն շրջանավարտները, ովքեր կհաղթահարեն ծրագիրը, պահանջված մասնագետներ կլինեն ոչ միայն բանկային համակարգի, այլև ցանկացած ֆինանսական կառույցի համար։
Ապա ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ կարևորելով մասնաճյուղի նախկին տնօրենի՝ երջանկահիշատակ Ա․Ցուցուլյանի ներդրումը, ով հիմք է դրել այս ծրագրի փոփոխությանը, և հիմա այն շարունակվում է։ Նա նշեց, որ ուսանողներն առանձնահատուկ բավարարված են ուսումնահետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից վարվող դասընթացների որակով և կիրառվող նորարարական մեթոդներով՝ ընդգծելով տրամադրվող պրակտիկ գիտելիքների կարևորությունը։ Պարոն Մակարյանը հավաստիացրեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ամեն ինչ կանի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու և նախատեսված պարտականությունները կատարելու համար։
Այնուհետև կնքվեց համագործակցության հուշագիրը՝
Համագործակցության հուշագրով նախատեսվում է․
Վերջում հյուրասիրության սեղանի շուրջ քննարկվեցին, ուսումնական ոլորտից բացի, համագործակցության այլ հնարավորություններ։