- Главная
- Մասնաճյուղում ավարտվեց հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերով 2020-21 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը
2021թ. հունիսի 12-28-ը ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ հեռակա ուսուցման բակալավրի՝ 2020-21 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 8 մասնագիտության գծով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
2021թ. ԵՊՀ ԻՄ-ի թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերում ավարտական աշխատանքների պաշտպանությունները կազմակերպվել են առկա (հակահամաճարակային կանոնների պահպանմամբ) և առցանց ձևերի համադրությամբ, սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների:
Հունիսի 12-ին կայացավ «Աշխարհագրություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության բաժնի պետ, տեխն. գ. թ. Մկրտիչ Շուրայի Մկրտչյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ. 5-ը ստացավ «լավ», 13-ը՝ «բավարար», 1-ը՝ «անբավարար»:
Հունիսի 13-ին կայացավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ. դոկտոր Լուսինե Ռոմիկի Հարությունյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 18 շրջանավարտ. 2-ը ստացավ «լավ», 16-ը՝ «բավարար»:
Հունիսի 18-19-ին կայացավ «Հոգեբանություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՖԿՍՊԻ պրոֆ. Լալայանի անվան սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Անահիտ Գուրգենի Ստեփանյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 29 շրջանավարտ. 1-ը ստացավ «գերազանց», 14-ը՝ «լավ», 14-ը՝ «բավարար»:
Հունիսի 25-26-ին կայացավ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Լուիզա Խորենի Միլիտոսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 36 շրջանավարտ. 10-ը ստացավ «գերազանց», 12-ը՝ «լավ», 14-ը՝ «բավարար»:
Հունիսի 26-27-ին կայացավ «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը և «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 1 շրջանավարտի ամփոփիչ ատեստավորման քննությունը և ավարտական աշխատանքի պաշտպանությունը,
Հանձնաժողովը գլխավորում էր «Զայլինքս Արմենիա» ՍՊԸ-ում ծրագրավորման ավագ ինժեներ, ֆ.մ.գ.թ. Գարեգին Վրեժի Սարգսյանը:
Ամփոփիչ ատեստավորման շրջանավարտների թիվը 40 էր. 2-ը չի ներկայացել, 3-ը ստացել է «գերազանց», 10-ը՝ «լավ», 25-ը՝ «բավարար»:
Հունիսի 26-27-ին կայացավ «Պատմություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմ. գիտ. դոկտոր Սամվել Անդրանիկի Պողոսյանը:
Ամփոփիչ ատեստավորման շրջանավարտների թիվը 31 էր. 2-ը չի ներկայացել, 1-ը ստացել է «գերազանց», 6-ը՝ «լավ», 19-ը՝ «բավարար», 3-ը՝ «անբավարար»:
Հունիսի 27-28-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ՄՔՄ բաժնի առաջատար մասնագետ, տ.գ.թ. Քնարիկ Ավագի Այվազյանը:
Ամփոփիչ ատեստավորման շրջանավարտների թիվը 45 էր. 4-ը չի ներկայացել, 1-ը ստացել է «գերազանց», 7-ը՝ «լավ», 33-ը՝ «բավարար»:
Բակալավրի որակավորում ստանալու առթիվ ԵՊՀ ԻՄ-ի ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք 2021թ. հեռակա ուսուցման մեր շրջանավարտներին՝ նրանց մաղթելով անձնական ու մասնագիտական ձեռքբերումներ և հաջողություններ, նպատակների իրականացում, ամենալավն ու բարին: