2020թ. հոկտեմբերի 23-24-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում առաջին անգամ անցկացվեցին «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով 2020-2021 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության հարցազրույցը և քննությունը։

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցմամբ մագիստրատուրա լիցենզիայով սահմանված 25 տեղի համար ս.թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 12-ը դիմել էր մասնաճյուղի տարբեր տարիների և այլ ՀՀ պետական բուհերի բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող 38 շրջանավարտ: Նրանց մեծ մասը Տավուշի մարզի դպրոցներում արդեն դասավանդող ուսուցիչներ են կամ մասնագետներ, ովքեր նպատակ ունեն աշխատանք գտնել միջնակարգ ուսումնական հաստատություններում:

Ընդունելությունը կազմակերպվում է երկու փուլով. մանդատային հանձնաժողովի որոշմամբ հարցազրույց է կազմակերպվել 7 դիմորդի հետ, ովքեր ԵՊՀ ԻՄ-ում ստացել են մանկավարժի լրացուցիչ որակավորում, «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք տարվա շրջանավարտներ են կամ ունեն առնվազն 5 տարվա մանկավարժական փորձ:

«Մանկավարժություն» առարկայից, ըստ նախապես տրամադրված հարցաշարի, քննություն պետք է հանձներ 31 դիմորդ: 6 դիմորդ քննությանը չի ներկայացել: Քննության արդյունքներին կարելի է տեղեկանալ այստեղ:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն  հոկտեմբերի 27-ին:

Опубликовать материал
©2024 Все права защищены.