- Главная
- Մասնաճյուղը միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին
2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հաստատակամորեն կասեցնում է թշնամու առաջխաղացման փորձերը: Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցուցաբերում են ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը:
Այս վճռական պահին համայն հայությունը համախմբվել, դարձել է բռունցք՝ միասնությամբ հասնելու հերթական հաղթանակին, որի կերտման գործում անչափ կարևոր է յուրաքանչյուրիս, ամենի մի հայի անմնացորդ նվիրումն ու ներդրումը՝ լինի ֆիզիկապես, հոգեպես, թե նյութապես:
Արցախին աջակցելու նպատակով սեպտեմբերի 27-ից սկսվել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ևս միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին՝ հատուկ բացված հաշվեհամարին փոխանցելով 1.000.000 ՀՀ դրամ: